Վառե՛ք ու կերե՛ք ձեր դիպլոմները․ Հայկ Մամիջանյանը՝ դիվանագետներին (video)

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ Փաշինյանն ունի մեծ «պուլտ», որն ունի բազմաթիվ կոճակներ, այդ կոճակներից մեկը միացնում է Հովիկ Աղազարյանին, մյուսը՝ Էդուարդ Աղաջանյանին, Վահագն Ալեքսանյանին, մյուսն էլ՝ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին։

«Դա մի քիչ ուշացած էր, բայց քանի որ Արցախում ստեղծված իրավիճակն այնպիսին էր, որ ամբողջ դաշտը, հայության ուշադրությունն ուղղված էր դեպի Արցախ, անհրաժեշտ էր ինչ-որ կերպ փոփոխել, շեղել ուշադրությունը և նոր թիրախ ստանալ։ Մնացականյանն իր պաշտոնավարման ժամանակ էլ էր իրեն նույն կերպ պահում, այժմ էլ հլու-հնազանդ պատրաստ է կատարել Փաշինյանի հրահանգները։ Նա տարիներ շարունակ եղել է ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչը, հետևաբար՝ արդյունավետ կլիներ, որ նա նամակներ գրեր իր գործընկերներին, երբ Շուշիի հետ կապված՝ ՄԱԿ-ում տեղի ունեցավ այդ խայտառակությունը։ Ցանկացած դիվանագետ իր դիվանագիտական դիպլոմը պետք է վառի և ուտի, եթե մասնակցում է այն խայտառակությանը, որը կոչվում է մյունխենյան սկզբունքներ։ Տարիներ շարունակ չհիշատակեցին, որ սեղանին է Ռուսաստանի կողմից առաջ քաշած փուլային լուծումը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկ Մամիջանյանը։

Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանի շատ հաճախորդներ, իբր թե ընդդիմադիրներ, օրինակ՝ Արամ Զավենի Սարգսյանը, այսօր Հայաստանում փորձում են բարձրացնել հակառուսական այս կամ այն ալիքը։

«Ուզում եմ հիշեցնել, որ փաստացի նոյեմբերի 16-ին, երբ պատերազմ էր ընթանում Սյունիքում, Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող ԱԺ պատգամավորներն իրար հերթ չտալով՝ հակառուսական ելույթներ էին ունենում։ Մինչև հիմա ես՝ լինելով ԱԺ պատգամավոր, չունեմ հստակ պատասխան՝ Հայաստանը նոյեմբերին դիմե՞լ է ՀԱՊԿ-ին, թե՞ ոչ։ Սա չի հասկանում, որ ինքն այլևս ընդդիմադիր խմբագիր չէ, այնտեղ հավաքված մարդիկ չեն էլ հավատում, որ իրենք պատգամավոր են, և արթնանում ու զարմացած ասում են՝ մենք պատգամավոր ենք։ Էդուարդ Աղաջանյանի մանիպուլյացիան ներկայացնեմ, որը գուցե շատերի աչքից վրիպել է, նա ասում էր, թե Փարուխը հայտնվել է ադրբեջանական զորքերի թիկունքում, լավ ա չի ասում՝ ուղարկել ենք, որ թիկունքում դիվերսիա իրականացնեն։ Այսինքն՝ ամեն ինչ անում են, որ կորցնել, հայաթափվել բառերը չօգտագործեն»,- հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։

դիտվել է 443 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am