Աճող լարվածություն․ Ալիևը բացում է խաղաքարտերը

 ՌԴ ԱԳՆ-ն շաբաթ օրը հայտարարություն է տարածել՝ ծայրահեղ մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ՝ արձանագրելով, որ Բաքուն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022թ․ մարտի 26-ի տեղեկատվական տեղեկագրում արձանագրված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի զինված ներթափանցման և հրադադարի ռեժիմի խախտման փաստերը հակասում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին։ Մենք վճռական կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն և ապահովել ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նույն օրվա ընթացքում ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
«Մարտի 24-25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտակետ։
Bayraktar-TB 2 տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փառուխ բնակավայրի տարածքում։ Ներկայում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերին իրենց ելման դիրքեր վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը հետ տանելու կոչ է ուղարկվել։
Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախումբը չորս երթուղիներով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացրել։ Ընդհանուր առմամբ, 2020թ․ նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2358,9 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերել և վնասազերծել են 26 257 պայթուցիկ առարկա։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար անընդհատ փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

Այս հայտարարությանը Բաքուն շատ կոշտ է պատասխանել։ Մասնավորապես Բաքվի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ն կոչ է անում Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ին ապահովել հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից՝ եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։ Ադրբեջանական կողմը առաջարկում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը՝ նշելով, թե ճիշտ տարբերակը «Ադրբեջանի տարածքների անվանումները»։
Ադրբեջանական հաղորդագրության մեջ նաև նշվում է, թե ռուս խաղաղապահները <<իր տարածքում>> ժամանակավորապես են կանգնած։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև նշել է, թե «ՌԴ ՊՆ հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների ոգուն և ռազմավարական փոխգործակցության փետրվարի 22-ի Հռչակագրին»։

Այս հայտարարությունից անմիջապես հետո Արցախում ռազմական դրության կարգավորումները խստացվեցին։ Նման իրավիճակում լարվածության թուլացում ակնկալելը իրատեսական չէ, թերևս հակառակը՝ ռազմական բախման խորացումը կարող է անգամ Մոսկվայի համար նոր ճակատի վերածվել, չնայած ուկրաինական պատերազմից օր առաջ Մոսկվայում կնքված ռուս-ադրբեջանական համաձայնագրին։ Ի դեպ, Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, թե իրենց համար ցանկալի կլիներ, եթե Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացվեր․ այդ կերպ ՌԴ ուշադրությունը իրենց հանդեպ կնվազեր։ Ուկրաինացի պաշտոնյան նշել է, թե  Վրաստանը և մյուս երկրները կարող են հենց հիմա լուծել իրենց տարածքային կորուստների վերականգնման հարցը։

Այս հորդորին կարծես թե առաջինը արձագանքել է Ալիևը՝ բացելով իր՝ մինչ այժմ  քողարկած խաղաքարտերը։ Իրադարձությունների հավանական զարգացումը ռազմական ճանապարհով կարող է դառնալ անխուսափելի։

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 7206 անգամ
Լրահոս
Խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ Ստեփանյան Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ «Անթալիայում Էրդողանը խայտառակեց Փաշինյանի ինքնիշխանությունը. ինչ է տեղի ունեցել կուլիսներում» (video) Քթներիցս բերում են էս ամեն ինչը․ բողոքի ակցիա (video) Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի․ AP Վատ բան եմ ասում․ Ագնեսա Խամոյան (video) Փողոցային վարք են դրսեւորում, ինձ ասում են՝ «շնորհակալություն, որ վերցրիր վրեդ». Բագրատ սրբազան լսել հոդվածը Կիսվել Googleնախընտրելի դարձնել Եվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Գալյանին հուզում է միայն իր երեխայի թիրախավորումը, իսկ ի՞նչ կասի Արսեն Գևորգյանի ընտանիքի մասին. Գագիկ Ասատրյան Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին. տնտեսագետ 100-ից ավել մարդ է հավաքվում այս կանգառում․ մենք ո՞նց պետք է տուն հասնենք․ ոչ մի զիջման չեն գնում (video) Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին Լեզվակռիվ Լիլիթ Մինասյանի և Լիլիթ Գալստյանի միջև. «Թույլ տուր խոսեմ» (video) «Խուլիգա՛ն, փողոցային, խուժան պահվածքով են մեղադրող դատախազները»․ Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ (video) Շիրակում ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկել լրագրողի, ստիպել են ջնջել սննդի մասին գրառումը. Իրավապաշտպան «Այ խուժա՛ն․․․ դու գողակա՞ն ես, թե՞ խուժան»․ լարված իրավիճակ Բագրատ Սրբազանի և մյուսների նիստին (video) Դե պատասխան տվե՛ք՝ ինչ եք սրանով ուզում ասել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը՝ դատախազներին (video) Եթե ԵՄ անդամակցության օրակարգը կարող է վտանգել մեր շահերը, ապա ինչո՞ւ այդ վտանգները ժամանակին չկանխվեցին. Անանյան Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. թուրք նախարար Խցանումների պատճառով անգամ չեմ կարողացել առաջին դասը նստել.ուսանող (video) Մարդկանց էշի տեղ եք դնում․ ավագանու անդամը՝ Ավինյանի որոշման մասին (video) Փեզեշքիանը և Էրդողանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, երկկողմ կապերի զարգացումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am