Սերժ Սարգսյանն՝ Արցախում այս պահին ընթացող մարտերի մասին (video)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին խնդրում է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներ խնդրել «խաղաղության ճարտարապետներից»։
«Ինձ ինչո՞ւ եք հարցնում, գնացեք, խաղաղության ճարտարապետներին հարցրեք», - լրագրողներին ասաց Սարգսյանը։
Ինչո՞ւ է հիմա ակտիվացել հակառակերդը, ՀՀ երրորդ նախագահը արձագանքեց. «Արշալույսն է խաղաղության դարաշրջանի՝ նույն Փառուխն էլ, նույն Ներքին Հանդն էլ»։
Հարցին՝ կարո՞ղ է սա պայմանավորվածություն լինել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ենթադրությունների վրա չի հիմնվում։
«Գնացեք, ճարտարապետներին հարցրեք», - հավելեց Հայաստանի երրորդ նախագահը։