Նիկոլ Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներին պարգևավճարներ է նշանակել՝ «հանուն շարքային քաղաքացիների»

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է:

Բայց ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում, և Հայաստանը դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ:
«Իսկ թե այս առումով ինչպիսին է կառավարության քաղաքականությունը՝ երևաց 2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանը աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում: Որովհետև մենք վերացրինք արհեստական մենաշնորհները, և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության՝ չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք:
Իհարկե, մենք հասկանում ենք, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնենք և դա անում ենք այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է մեր բոլորի տված հարկերի հաշվին»,- նշել է նա։

Փաշինյանը հպարտությամբ նշել է, թե ինքը կատարել է 2018 թվականի հեղափոխության ժամանակ տված իր խոսոտումը և հեղափոխությունից հետո բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 35 տոկոսով։
Բայց ինչո՞ւ այդ ավելացված եկամուտների հաշվին չի բարձրացվում ՀՀ շարքային քաղաքացու աշխատավարձը, կենսաթոշակառուների թոշակը, փոխարենը պաշտոնյաներն ստանում են ճոխ հավելվճարներ և բարձրացվում է Փաշինյանի իշխանությունը պահող դատավորների և ոստիկանների աշխատավարձը։ Սրա հետ կապված ևս Փաշինյանն ունի բացատրություն։ Ահա այն․

«Պետք է հաշվի առնել երկու բան․ նախ՝ մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20 000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 000 հոգու թոշակը: Կամ 600 000 հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում, այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն: Եվ մենք, իհարկե, ամեն հնարավորը անում ենք նախընտրական մեր խոստումները և, նախընտրականը նույնիսկ կապ չունի, կենսական անհրաժեշտ որոշումները օր առաջ կյանքի կոչելու համար:
Մյուս կողմից, իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացնում ենք առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու, որովհետև իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում, և հետո՝ այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված նաև երկրի տնտեսության, ընդհանրապես իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը: Ամեն դեպքում, սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավելևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»:։
Օգտակար հուշում բոլորի երազանքներն իր հոգում Նիկոլ Փաշինյանին․ քանի որ թոշակառուների թիվը մեծ է, կենսաթոշակի բյուջետային ծախսն էլ բավականին մեծ, թող թոշակների մի քանի հազար դրամով նվազեցնի, կամ էլ ընդհանրապես չվճարի՝ ահագին տնտեսում կարվի։ Բացի այդ էլ թոշակառուներից շատերը սովամահ կլինեն՝ Փաշինյանն ու իր կառավարությունը կազատվեն գլխացավից։ Իրականում այս գրոտեսքը դաժան իրականություն է, որովհետև միջինը 40 հազար դրամ թոշակ ստացող տարեցներն այսպես թե այնպես այժմյան գնաճի պայմաններում դատապարտված են մահվան, որովհետև իրենց մեկ ամսվա թոշակով կարող են գոյատևել առավելագույնը մեկ շաբաթ։
Վերադառնալով Փաշինյանի պնդմանը, թե իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացվում են առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու իրավունքների, նշենք, որ շարքային և ոչ շարքային քաղաքացու բոլոր իրավունքներից ամենակարևորը ապրելու իրավունքն է, որն այսօր վտանգված է և՛ անվտանգային և՛ սոցիալական իրավիճակից ելնելով։
Մի կարևոր նկատառում ևս՝ իմաստ չունի, որ Նիկոլ Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներին և պատգամավորներին պարգևավճարներ տա՝ հանուն շարքային քաղաքացու։ Չարժի այդքան մտածել քաղաքացու մասին։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2482 անգամ
Լրահոս
Բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ Ի՞նչ դրամական միջոցներ են հայտարարագրել գլխավոր դատախազն ու իր ամուսինը էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձինք կաշառք են ստացել․ 4 անձ ձերբակալվել է Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի Սասուն Միքայելյան, դու հին մարդ ես, կիմանաս. Հարություն Մնացականյան (video) Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը ձայնագրություն միացրեց Փաշինյանից (video) Էս ի՞նչ պահվածք է․ Մեսրոպ Մանուկյանի կոպիտ խոսքն՝ ուղղված ՔՊ-ականներին (video) Դուք մեզնից սկի մի գրիչ չէիք կարա խլել, եթե․․․ Ղազինյանը բանավեճի է կանչում Ռոմանոս Պետրոսյանին (video) Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am