Ադրբեջանը կոնկրետ մեսիջ է ուղարկում Հայաստանին ու Ռուսաստանին․ Թևան Պողոսյան (video)
Գազատարը վնասելով` այսօր Ադրբեջանն արցախցիների հետ չի խոսում, իրենց համար արցախցիներ չկան, «Խաղաղություն` պատերազմի ժամանակ. ինչ է առաջարկվում և սպառնում Հայաստանին» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
«Այդպիսով Ադրբեջանը խոսում է Ռուսաստանի և Հայաստանի հետ», - ասաց Պողոսյանը՝ հարց հնչեցնելով. «Հայաստանի իշխանություններ, իսկ ինչ արեցիք, երբ իմացաք, որ գիշերվա ընթացքում գազատարը փակել են։ Ի՞նչ ծրագրեր եք նախաձեռնելու, որ մյուս անգամ գազատարը ձեր դեմ չօգտագործվի, որ բանակցություններում իր ցանկությունները կատարի»
