Մի հատ ձեր ձեռքը հետ դրեք ու հանգստացեք. Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին (video)

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն այսօր` մարտի 22-ին, ԱԺ նիստում անդրադարձավ Արցախում գազի խնդրին:

«Ես ներողություն եմ խնդրում օրակարգից շեղվելու համար»,-ասաց նա, որից հետո ԱԺ դահլիճում աղմուկ բարձրացավ, ամենայն հավանականությամբ ընդդիմադիր պատգամավորները դժգոհում էին, որ երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը խոսեց բյուջեի հաշվին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի Բալի այցելությունից, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց օրակարգից խոսել:

Ռուբեն Ռուբինյանը դիմելով ընդդիմադիրներից՝ ասաց. «Մի վայրկյան, մի հատ ձեր ձեռը հետ դրեք ու հանգստացեք: Մի պատասխանեք ինձ»: Այնուհետեւ նա Հռիփսիմե Գրիգորյանին եւս խնդրեց մնալ օրակարգի շրջանակներում:

Գրիգորյանը շարունակեց ելույթը. «Ես ներողություն եմ խնդրում, սակայն հարցը ոչ թե որեւէ ներքաղաքական խնդրի է առնչվում, այլ Արցախի մեր հայրենակիցների համար կարեւոր եւ բացառապես հումանիտար հարցի: Ես ցանկանում եմ, հրավիրել մեր միջազգային գործընկերների ուշադրությունը այն փաստի վրա, որ օրեր շարունակ Արցախում գազի մատակարարումը իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելու պատրվակով Ադրբեջանը փաստացի գազից ու ջեռուցումից զրկել էր արցախահայությանը: Վերջապես վերականգնվել էր գազամատակարարումը, սակայն երեկ կրկին Ադրբեջանի կողմից այն դադարեցվել է:

Սա խստորեն դատապարտելի է, ես կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քալեր ձեռնարկեն, մենք, իհարկե, Արցախի իշխանությունների ու ռուս խաղաղապահների հետ համագործակցելով, զբաղվում ենք այս խնդրով ու շարունակելու ենք զբաղվել, բայց ես պահանջում եմ, որ Ադրբեջանը ժամ առաջ, րոպե առաջ վերականգնի գազի մատակարարումը: Սա բացառապես հումանիտար հարց է ու հրավիրում եմ մեր միջազգային գործընկներների ուշադրությունն այս հարցին», - հայտարարեց Հռիփսիմե Գրիգորյանը:

դիտվել է 547 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am