Պրծա՛վ, քաղաքապետարանում ինչ որ մարդիկ խոստումնե՞ր են տալիս․ քաղաքապետ (video)
Ես զարմանում եմ, որ մարդիկ մինչև հիմա ինքնակամ շինություններ են անում, Երևանի քաղաքապետարանի գործավարական խորհրդակցությանն ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Էդքան զգուշացրինք, տեղեկացրինք, որ էդ ինքնակամ շինություններն այլևս չեն օրինականացվելու։ Գնում են բանկից վարկ են վերցնում, ինչ-որ մարդիկ իրենց բան են խոսք տալիս։ Հարգելիներս, վստահեցնում եմ՝ էդ խոստումները ոչ մի բան են։ Անիմաստ ինքնակամ շինություններ մի սարքեք։ Հետո պետք ա գաք, ասեք, թե վարկ ենք վերցրել, սարքել ենք, չգիտեինք։ Ես ենթադրում եմ, որ քաղաքապետարանում ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են խոստանում։ Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, պրծավ», - ասաց քաղաքապետը։
