Աշոտ Բլեյանը տիպիկ ֆաշի՞ստ է. նա մեղադրում է արցախահայությանը

1889 թվին Կալիֆորնիայի կառավարությունը հրապարակեց հնդկացիների՝ կանանց, երեխաների, տղամարդկանց գանգամաշկերի գների պրայս֊լիստը։ Օրինապահ քաղաքացին կարող էր հանձնել բնիկ երեխայի գանգամաշկը ընդունման կետ, ինչպես ապակե տարա։

Իսկ նախագահ Ջեկսոնը, որի պատկերը 20 դոլարանոցի վրա է, գլուխ էր գովում, որ անձամբ է կտրում հանում հնդկացու մաշկը, դաբաղում այն, ու սարքում ձիու թամբ (տես՝ պատմում է անտրոպոլոգ Հակոբ Նազարյանը, հղումը՝ մեկնաբանություններում)։

Ինչ է փոխվել աշխարհում։ Ֆեյսբուքը թույլ է տվել ռուսների նկատմամբ բռնության կոչեր անել: Այսինքն, կարող են խփել ու նաև սպանել ռուսներին։

Փլուզվեց այն համոզմունքը, որ 20֊րդ դարի արհավիրքները, երկու համաշխարհային պատերազմները այնպես են վերափոխել Արևմուտքը, որ այն մերժում է այլատյացության կամ ֆաշիզմի որևէ դրսևորում։

Ռուս֊ուկրաինական առճակատումը բացահայտեց, կարծես սադրեց, որ դուրս պրծնի արևմուտքի իրական էությունը՝ այլամերժությունն ու ֆաշիզմը։

Իսկ ի՞նչ է պատահել. Ուկրաինան, ութ տարի շարունակ, չկատարելով իր կողմից ստորագրված Մինսկի համաձայնագիրը, որով Ուկրիանայի կազմի մեջ Դոնեցկը ու Լուգանսկը ինքնավարություն էին ունենալու, ռազմական ճանապահով այդ հանրապետություններն էր ուզում ոչնչացնել, ռուսալեզու բնակչությանը տարահանել, այսինքն՝ էթնիկ զտման ենթարկել ու տարածքները վերակցել Ուկրաինային, այդ ընթացքում 14 հազար մարդ է սպանել։ Իսկ Ռուսաստանն էլ ութ տարի շարունակ հանդուրժում էր իր հայրենակիցների նկատմամբ բռնությունները, որ խաղաղ ճանապարհով լուծվի կոնֆլիկտը, իրականցվեր Մինսկի համաձայնագիրը։ Սակայն ապարդյուն, Զելինսկին մերժում է Մինսկի համաձայնագիրը ու նոր զորքեր կուտակում Դոնբասի մատույցներում։ Մյուս կողմից էլ, Ուկրաինան մտցնում է Ռուսաստանը օղակի մեջ խեղդող ՆԱՏՕ֊ի մեջ։

Ռուսաստանը Ուկրիանայում ռազմական գործողությունը անվանել է դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա։

Հակառուսները ծաղրում են՝ թե ինչպես կարող է Ուկրաինան նացիստական լինել, եթե նրա նախագահը հրեա է։

Կարող է, նացիզմը ի՞նչ է․ եթե հապավումից հեռանանք, և նրա ստացած բուն իմաստը քննենք, ապա ֆաշիզմն ու նացիզմը այլամերժության հոմանիշն է, նրա ծայրահեղ դրսևորումը։ Ուրեմն, նացիզմը առաջացել է մինչև նացիզմ բառը հայտնվելը, դեռ այն ժամանակ, երբ եվրոպացին մաշկի գույնով սկսեց դասակարգել մարդկանց ու աֆրիկացներին ստորադասելով՝ ստրկության տարավ։

20֊րդ դարում թուրքական նացիզմը թիրախ դարձրեց հայերին, գերմանական նացիզմը՝ հրեաներին։

Այժմ նացիզմը վերակենդանցել ու այլ թիրախ է ընտրել՝ ռուսներին։

Լենինգրադ խումբը, Շնուրը երգում է․

"Европеец, ты как есть скажи, не молчи.

Русский для вас новый жид".

Արևմուտքը վերածնեց ու բորբոքեց ուկրաինական նացիզմը, որ Ռուսաստանի եղբայրական երկիրն ու ժողովրդին տնտեսապես ու քաղաքականապես անջատի նրանից ու նրա դեմ հանի։ Բայց եղբայրներին անջատելը այդքան հեշտ բան չի, ինչքան էլ մեծ ռեսուրսներ ծախսես, այդպես հեշտ չեն անջատվում կամ էլ ընդհանրապես չեն անջատվում։ 2014 թվի մայդանյան հեղաշրջումը այդ անջատումն էր, որի արդյունքում ոչ միայն Ուկրաինան «պոկվեց» Ռուսաստանից, այլև Ուկրաինայից պոկվեց Ղրիմը և միացավ Ռուսաստանին, և Լուգանսկն ու Դոնեցկը, որ հռչակեցին իրենց անկախությունը։ Եվ գնաց զինված հակամարտությունը, ուկրաինական նացիզմը սկսեց ինքնորոշված հանրապետությունները ոչնչացնելու գիծը։

2019֊ին Զելինսկին նախագահ դարձավ խաղաղության խոստումով։ Բայց նա ո՞վ էր, որ որոշեր։ Պաշտպանության նախարարի խորհրդական էր նշանակել նացիստ, Աջ սեկտորի ղեկավար Դմիտրի Յարոշին, ով հայտարարել էր, որ եթե Զելինսկին Ուկրաինայի շահերին դեմ գնա, կկորցնի ոչ միայն պաշտոնը, այլև կյանքը (հղումը՝ մեկնաբանությունում)։ Իսկ այդ «շահերը» պահանջում էին հրաժարվել Մինսկի համաձայնագրերից, որն էլ արեց Զելինսկին։

Համոզվելու համար, որ Ուկրաինան նեոնացիստների ձեռքում է, անհրաժեշտ չի դիտել նրանց ջահերով երթերը, Երկրորդ աշխարհմարտում Ուկրաինայում այլազգիներին ցեղասպանության ենթարկած գործիչների նկատմամբ երկրպագությունը։ Հենց այն, որ Ուկրաինան ձեռք չի մեկնում Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդին համատեղ երկիր ստեղծելու համար, չի ճանաչում ռուսալեզու բնակչության իրավունքները և փորձում է բռնակցել այդ հանրապետությունները իրեն, չհամակերպվողներին էլ էթնիկ զտման ենթարկել, արդեն ֆաշիզմ է։ Ու Արևմուտքը հենց այս ֆաշիզմն է աջակցում, այդ աջակցությամբ ինքն էլ է դառնում ֆաշիստ ու սկսում հալածել մարդկանց միայն նրա համար, որ ռուս են կամ էլ ռուսաստանցի, կամ էլ փորձում են հասկանալ Ռուսաստանի դրդապատճառները։

Չեղարկել են ռուս դաշնակահար Ալեքսեյ Մալոֆեևի համերգը Մոներալի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Գիտե՞ք՝ 20-ամյա դաշնակահարը քննադատել է Պուտինի քաղաքականությունը, դեմ է արտահայտվել պատերազմին։ Կապ չունի, ռուս է, հանե՛լ։ Նյու Յորքի Մետրոպոլիտենը խզել է պայմանագիրը երգչուհի Աննա Նետրեբկոյի հետ։ Բայց գիտե՞ք՝ նա էլ է քննադատել Պուտինի քաղաքականությունը, պատերազմի դեմ ելույթ է ունեցել։ Կապ չունի, ռուս է, հանե՛լ։

Բեռոուզի ֆեստիվալն է, ռուս երաժիշտներին թույլ չտա՛լ մասնակցել։

Իհարկե, պատերազմի ժամանակ դեպքերի վերաբերյալ ամենադժվար բանը ճշմարտությունը իմանալն է։ Բայց արևմտյան կորպորատիվ զլմ֊ները դրա փորձն էլ չեն անում, դրանք լցված են ստով՝ ինչ-որ հրեշավոր ուժեր ներխուժել են քաղաքներ ու ոչնչացնում են դրանք։

«44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը հենց Ուկրաինայից ձեռք բերված արգելված զենքերով՝ ֆոսֆորային զենքերով ռմբակոծում էր ծննդատներ, հիվանդանոցներ, դպրոցներ, խաղաղ բնակիչներ էին զոհվում, որևէ արձագանք այդ եվրոպական կառույցներից չեղավ։ Այն հիստերիան, որ բարձրացրել են ի պաշտպանություն Ուկրաինայի, դրա աննշան տոկոսն անգամ Արցախի վերաբերմամբ չեղավ, հիմա ասում են չճանաչված երկիր էր, Ադրբեջանի ներքին հարցերն էր, բայց մեռնում էին մարդիկ, երեխաներ»,֊ասում է Համալսարանի դասախոս Սերժ Սրապոնյանը՝ «Դեմ առ դեմ» հաղորդաշարի ժամանակ։

Եվ ինչ պատասխան է ստանում իր ընդդիմախոսից՝ Մխիթար Սեբաստացիի անվան դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանից. «Ռուսաստանը դրա թիվ մեկ պատասխանատուն է»։

Տիպիկ ֆաշիզմ է՝ երբ ամեն ձախողման, արհավիրքի մեղքը գցում են մի հանրույթի վրա։

Ավելի անարդար մեղադրանք հնարավո՞ր է։ 44֊օրյա պատերազմից շատ չի անցել, ընդամենը մեկ ու կես տարի, առանց գրքեր ու թերթեր բացելու բոլորս հիշում ենք, որ միակ երկիրը, որ շահագրգռված էր պատերազմը կանգնացնելու մեջ, Ռուսաստանն էր, որ նույնիսկ Ռուսաստանը ավելի շահագրգռված էր Արցախի տարածքները պահելու հայկական, քան հայկական կառավարությունը, բոլորս գիտենք, որ Պուտինը առաջարկել է՝ Շուշին մնալով հայկական տիրապետության տակ, խաղաղություն կնքել, Հայաստանի վարչապետը մերժել է ու Շուշին հանձնելուց հետո, նոր կնքել կապիտուլացիոն պայմանագիրը։ Իսկ աղետից ու այդքան կորուստներից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները կատարելու անսահման պատրաստակամությունը և Արցախի ժողովրդին պաշտպանելուց հրաժարվելը, հիմք են տալիս պնդելու, որ Հայաստանի կառավարությունը դեմ չէր լինի, որ ամբողջ Արցախը գրավեր Ադրբեջանը։

Բայց հենց այս կառավարության քաղաքականության՝ որ Արցախը խանգարում է Հայաստանին, բեռ է, հիմնադիրներից մեկը Աշոտ Բլեյանն է, որ հենց այս հաղորդման մեջ մեղադրում է արցախահայությանը, որ ինքնորոշվել են ու դրանով խանգարել Հայաստանին անկախանալ(՞՞՞).

«1988-արցախյան շարժումը Խորհդային Հայաստանի քաղաքական մտքի բացակայությունն է, որովհետև եթե մենք ունենայինք օրակարգ, թե ինչ է լինելու մեկ երկու տարի անց, երբ Խորհդային Միությունը փլուզվում է, մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, որ կարող էր դառնալ անկախ հանրապետություն, մենք չպիտի թույլ տայինք, որ որևէ գաղթօջախ, ադրբեջանահայություն էդ խառխշտիկ ժամանակներում բարձրացներ մի հարց, որ իր լուծումը հնարավոր էր փլուզվող երկրից, նկատի ունեմ սովետական միության քաղբյուրո, և սա մեզ շեղեց մեր անկախ պետականության ճանապարհից»։

1988֊ին փլուզվող երկի՞ր էր Սովետը, ինքը, Բլեյանը, գիտե՞ր այդ փլուզման մասին։ Հակառակը, մեկնաբաններ կան,՝ որ ասում են արցախյան շարժումը դեր խաղաց, որ Սովետական միությունում ազգային հարցերը բարձրանան ու երկիրը ճաքեր տա։ Բայց Սովետը փլվեց, Հայաստանը անկախացավ՝ Բլեյանն էլ դարձավ անկախ Հայաստանի կրթության նախարար. Արցախն էլ անկախացավ, և ինչո՞վ խանգարեց Հայաստանի անկախանալուն Արցախը։

Ինչևէ, այս խոսքում էականը այն չէ, թե կանխատեսելի՞ էր արդյոք Սովետի փլուզումը, այլ այն, որ տասնամյակներ իր իրավունքների համար պայքարող Արցախն ու արցախահայությունը, որ ենթարկվել է ցեղասպանությունների, դիմագրավել է ծանր զրկանքներ ու իր հայրենասիրության ու կամքով պահպանել Արցախը այս կամ այն չափով ինքնիշխան, ապա կառուցել անկախ պետականություն, մեկ էլ կոչվում է արհամարհական՝ գաղթօջախ, որ իբր խանգարել է Հայաստանի անկախությանը։

Հենց այս հաղորդման մեջ էլ Բլեյանը ասում է, որ Արցախի հայությունը պետք է ինքնուրույն պաշտպանվի ադրբեջանական ագրեսիայից՝ առանց ակնկալելու Հայաստանի աջակցությունը։ Ինչպե՞ս, բայրաքթարների ու սմեռչերի դեմ ինչպե՞ս պատշպանվի արցախցին, մանավանդ որ Բլեյանը ցանկություն ունի արցախահայության միակ պաշտպանը մնացած ռուսական բանակն էլ հեռացնել՝ իր խոսքն է՝ «մեր ինքնիշխանությունը ենթադրում է առանց ռուսների»։ Ռուսական բանակը հանել, արցախցիներին չօժանդակել, հավասար է գենոցիդ, մի հարց մնում է՝ այս գենոցիդը Ադրբեջա՞նն է կազմակերպում, թե՞ Հայաստանի վերնախավերը։

Ահա Հայաստանի և Ռուսաստանի տարբերությունը․ Ռուսաստանի համար Լուգանսկն ու Դոնեցկը ինչ-որ գաղթօջախներ չեն, հայրենիք են հայրենակցիներով բնակվող, որին պետք է թիկունք կանգնել, թեկուզ ամբողջ աշխարհը քո դեմ դուրս գա ու քեզ մտցնի ահավոր պատժամիջոցների տակ։ Իսկ Հայաստանի վերնախավի ստվար մասը իր նեղ, լոկալ շահերից այն կողմ որևէ հանրության իրավունքներն ու իղձերը չի ճանաչում, թեկուզ նա լինի հայրինակիցը։ Բլեյանը ասում է՝ Արցախը խանգարել է Հայաստանի անկախությանը, ինչո՞ւ, որ Գռզոն՝ Սուքիասյանները չե՞ն կարողացել ուղիղ առևտուր անել Թուրքիայի հետ, և այդ նեղությունը վերացնելու համար նրանք պատրաստ են զոհաբերել մի ամբողջ հայկական աշխա՞րհ։ Եկեք որոշենք՝ Հայաստանի անկախությունը բուրժուաների էգոիստական շահե՞րն են, որ մի երկու վագոն Թուրքիայով տանելու խաթեր, Արցախում մի երկու գյուղ թուրքի երախը հանձնեն, կամ արևմուտքի շահերը՝ Հայաստանը պոկել իր անվտանգության համակարգից՝ Ռուսաստանի հետ դաշինքից, որի առաջին արդյունքը Արցախի վերջնական բնաջնջումն է լինելու։ Թե՞ անկախությունը հայ ժողովրդի բոլոր հատվածների՝ աշխատավորներ ու գյուղացիներ, մտավորականներ ու ծառայողներ, արցախցիներ և հայաստանցիներ, իղձերի իրականացման հնարավորությունը՝ ապրել, ստեղծագործել ազատ, արդար, անկախ, ու անվտանգ հայրենիքում՝ որը ձևավորվել է որպես երկու պետականություն, և միմյանց թիկունք կանգնող պետականություններով ավելի լայն թիկունք ստեղծել՝ աջակցելով աշխարհով մեկ սփռված հայ համայնքների ու գաղթօջախների իրավունքներին։ Իսկ այդ լայն թիկունքի համար եսասիրությունը (էգոիզմը) ավելի քիչ տեղ ունի, և ավելի շատ վերանձնային գաղափարները։

Իսկ Բլեյանը, հարմարավետորեն միանալով միջազգային ռուսաֆոբիական երգչախմբին, Ռուսաստանի աջակցությունը իր հայրենակիցներին ֆաշիզմ է անվանում, Ռուսաստանն էլ ֆաշիստական երկիր (նույն զուգահեռով՝ արդյոք հայերի կողմից Արցախին աջակցությո՞ւնն էլ ֆաշիզմ չի պիտակի), ասում է. «Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ պայքարը դարձավ բոլոր ժողովուրդների գործը, և ֆաշիզմը պարտվեց, այնպես էլ հիմա ամբողջ աշխարհը, առաջադիմական ուժերը՝ արևմուտքի ղեկավարությամբ, կմիավորվեն և Ռուսաստանը կկրի պարտություն։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք, չվախենալու, մեր ինքնիշխանությունը ենթադրում է առանց ռուսների»։

Արևմուտքի ռուսաֆոբիային մասնակցելու գայթակղությունը ինչքան մեծ պիտի լինի, որ տենչան մի բան, որ Հայաստանին աղետ կբերի, տենչալ Ռուսաստանի պարտությունը, որը եթե կատարվի, Ռուսաստանը քանդվի, Հայաստանը ուղղակի սրբվելու է։

Սրապիոնյանի գործը բարդ է, արևմուտքի կողմից արտոնված ռուսաֆոբ մթնոլորտում, ուր թատերաբեմում ինչքան հակառուսական ելույթներ ունենաս, այնքան վարկդ կբարձրանա տարբեր միջազգային ատյաններում, փորձես հավասարակշռել միակողմանի քարոզչությանը և ճշմարտության հատիկներ նետել եթեր. «Ռուսական ֆաշիզմ արտահայտությունը միակողմանի է, եթե ուկրաինական ֆաշիզմը չեք ուզում նկատել, եթե ճիշտ եք համարում Արցախի ինքնորոշման իրավունքը, ապա Դոնբասի ժողովուրդը նույնպես ուներ ինքնորոշման իրավունք և ութ տարի կրեցին իրենց իսկ տարածքների վրա ուկրաինական իշխանության հարվածները։ Եթե մենք ունենք ինքնպաշտպանության իրավունք, Ռուսաստանը նույնպես ուներ իր սահմանները պաշտպանելու իրավունք, իր քթի տակ ռազմական բիոլաբորատորիաներ էին բուծում, որտեղ ռուսների մուտքը արգելված էր։ Եվ ֆաշիզմից տարբեր չի, որ ուկրաինացիները խաղաղ բնակիչներին իրենց բնակարանների մոտ կենդանի պատվար են դարձնում և բնակչությանը տանում ինքնազոհման, ես չեմ կարծում թե դա ֆաշիմզից տարբեր բան է»։

Աշոտ Բլեյանը սաստում է Սրապիոնյանին, ինչպես կսաստեր որևէ հատուկ ծառայության գործակալ՝ իր հարևանին. «Չեմ ուզում, որ որևէ հայաստանցի, էլ չեմ ասում հարգելի դասախոս, էլ չեմ ասում սփյուռքի նախկին փոխնախարար, որևէ մեկը հայաստանում սկսի գործել մտածել որպես ռուսների փաստաբան, դա շատ վտանգավոր է»։ Շատ վստահ է Բլեյանը Ռուսաստանի պարտության մեջ, այնքան վստահ, որ ընդդմախոսի բերանը գեստապոյական սպառնալիքով փակում է, թե մերոնք գալիս են, վտանագվոր բան ես անում, որ Ռուսաստան ես արդարացնում, տես, բանդ բուրդ է լինելու։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 6985 անգամ
Լրահոս
Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել «Ի՞նչ է եղել ձեր ուղեղի ու տրամաբնության հետ, հայեր, դուք գժվե՞լ եք». Էդուարդ Աբրահամյան Կարկուտից ամիսներ անց որոշել են սուբսիդավորել Վրաստանի նախագահն ու ընդդիմությունը բոյկոտել են խորհրդարանի առաջին նիստը Տգիտությունից խոսացող Աննա՛, որ դու այս նշանակումներն արել ես, այս հարցը քեզ տվե՞լ ես․․․(video) Քննչական Կոմիտեի նոր ղեկավար Արթուր Պողոսյանը մինչև վերջ ծառայել է Աննա Հակոբյանին ու Վարդապետյանին (video) «Աննան սատանաներին հավաքելու է Նիկոլի դեմ պայքարի համար» (video) Թրամփը սրտխառնոց ունի Նիկոլից․ նա չի մոռանալու նրա արածը․ Հայկ Նահապետյան (video) ՄԻԱՎ ով վարակվածության դեպքերն ավելանում են․ այս տարի Հայաստանում քանի՞ անձի մոտ է հայտնաբերվել․․․ (video) «Ռուբեն Բաբայան, Արմեն Մարտիրոսյան, Աշոտ Բլեյան․ այս լիբերալ-բոլշևիկներին չմոռանա՛ք»․․․(video) Духовный лидер мусульман Кавказа Шейх уль-ислам хаджи Аллахшукюр Пашазаде у тебя нету Бога? Арам Саргсян (video) Ի՞նչ է պատրաստել Արգիշտի Քյարամյանի, Վահե Ղազարյանի համար Փաշինյանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ալենն ու Քոչարյան Անդրանիկը սպասում են Նիկոլի որոշմանը․․․ (video) Աննայի հանդիպման իրական նպատակը Զելենսկու կնոջ հետ․ Արա Վարդանյան (video) ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Известия Նախկինից նախկին Սարգիս Բաղինյանի տնօրինած հիմնադրամը հերթական դրամաշնորհն է ստացել Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին (video) Վրաստանի ԱԳ նախարար կդառնա Մակա Բոչորիշվիլին Մոխրակույտի վերածված Lexus-ները պատկանում են Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին Ինձ ոչ ոք չի կարող ոչինչ ստիպել․ Հովիկ Աղազարյան Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչներն՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման Ի՞նչ խորհուրդներ տվեց ամերիկյան հայտնի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը Հայաստանին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկացումների կգնա՞ Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am