Շտապ. Գառնիկ Իսագուլյանն ազատ արձակվեց (video)
Այսօր Շենգավիթ շրջանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում որոշում կայացվեց 10 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին:
Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք էր առաջադրվել. ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դատի էր տվել Իսագուլյանին։ Մակունցը պահանջել էր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել։
