«Սասնա ծռերի» նկատմամբ կոշտ վերաբերմունքի պատճառները երկուսն են

«Սասնա ծռերի» աղմկոտ դատավարության ընթացում դատավորների, կարգադրիչների եւ ընդհանրապես ոստիկանների կոշտ եւ անհամարժեք պահվածքը թելադրվում է ավելի «վերեւներից»․«Նրանք հրագանգավորված են,ինչ հրահանգ ստանում են, այն էլ կատարում»։ Այս կարծիքը մեզ հետ զրույցում հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։ Նրա համոզմամբ այդպիսի կոշտ եւ բիրտ միջոցների կիրառման պատճառն այն է, որ հասարակությունը ապատիկ վիճակում է ու աշխուժության նշաններ չի ցուցադրում․«Եթե հիշում եք 2088 թվականի դեպքերից հետո քաղբանտարկյալների դատավարություններն անցնում էին խսիտ զսպված մթնոլորտում, դատավորները եւ բոլորը շատ հեզ ու խոնարհ էին, որովհետեւ փողոցում շարժում կար, ժողովուրդը աշխուժ էր։ Իսկ հիմա վարչախումը օգտվում է ժողովրդի պասիվությունից եւ որոշակի խնդիրներ է լուծում։ Չէ՞ որ հանրությունը «Սասնա ծռերին» հռչակել է որպես հերոսներ, հիմա այսպիսի դատավարություններով իրենք ասում են՝ նայեք, թե ովքեր են ձեր հերոսները։ Այսինքն, վարչախումը հանրային կարծիքն արհամարհելով իրենն է առաջ տանում» նշեց Պետրոս Մակեյանը։ Մեր զրուցակցի խոսքով նշված խմբի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է նաեւ արտաքին գործոններով․«Միջազգային հանրությունը ինչպես տեսնում եք ամեն ինչ անում մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը ղարաբաղյան հարցում հստակություն մտցնել։ Իսկ դատարանում այս լարումով վարչախումբը փորձում է ցույց տալ, թե տեսեք լարում կա, այն ուժերը, որոնք դեմ են հող հանձնելուն, ակտիվացել են, եւ մենք չենք կարող այս իրավիճակում գնալ զիջումների։ Այսինքն նորից իշխանությունը պահելու անձնական խնդիրներ են լուծելու»։ Պետոս Մակեյանի կարծիքով , այդուհանդերձ, նման գործողությունների արդյունքը իշխանությունների օգտին չի լինելու․, քանզի ապրիլյան ընտրություններից հետո հիասթափված եւ ապատիայի մեջ գտնվող հանրությունը, ի վերջո, ուշքի է գալու․«Եւ մեծ ալիք է բարձրանալու, շնորհիվ նաեւ իշխանությունների եւ ամբողջ այս դատավարությունների ընթացում բոլորի պահվածքի արդյունքում, մեծ էներգետիկա է առաջանալու եւ այդ ամենը կոտրվելու է հենց իշխանության գլխին։ Ֆիզիկայի օրենք է չէ՞ էներգիան, որ հավաքվում է պետք է պարպվի»։ Պետրոս Մակեյանը հանրության շրջանում տիրող անտարբերությունը պայմանավորում է անցած երկու ընտրություններով՝ համապետական եւ Երեւանի ավագանու․«Ժողովուրդը չտեսնելով այլընտրանքային ընդդիմադիր ուժերի, գնաց վարչախմբի 10 հազար դրամների հետեւից։ Այս պարագայում հանրությունը ինքն է կոմպլեքսավորված արագ արձագանքելու իշխանության գործողություններին։ Մյուս կողմից՝ այդ վիճակը երկար շարունակվել չի կարող»։ Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին: Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք-շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնել։ Անի Սահակյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am