Էրդողանն ու Ալիևը փորձում են Պուտինին դուրս թողնել պրոցեսից. Ինչու է Փաշինյանը գնում Մոսկվա

Պաշտոնական Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, և պատրաստ է օժանդակել բանակցային գործընթացին, երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստումը սկսելու՝ Բաքվի և Երևանի պատրաստակամությունը և վերահաստատում ենք բանակցային գործընթացին ըստ ամենայնի օժանդակելու մեր տրամադրվածությունը», - ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է Զախարովան։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ առայժմ վաղ է խոսել խաղաղ պայմանագրի ստորագրման ժամկետների մասին։ Այնուհետև անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներին Զախարովան ասել է. «Մենք անհանգստացած ենք այս տարածաշրջանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի առնչությամբ։

Մարտի սկզբից մենք պարբերաբար հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքեր ենք արձանագրում»: Նրա խոսքով` ռուս խաղաղապահներն իրենց պատասխանատվության գոտիներում անում են ամեն ինչ, որպեսզի իրավիճակը կայուն և վերահսկելի լինի։ Հենց այս ջանքեր շնորհիվ էլ, ըստ Զախարովայի, մարտի 13-ից սկսած` զինված միջադեպեր չեն արձանագրվել։

Մոսկվան, փաստացի, ՌԴ ԱԳՆ խոսնակի մակարդակով արձանագրել է, որ ողջունում են Երևանի և Բաքվի պատրաստակամությունը՝ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը:

Ի՞նչ է սա նշանակում՝ այս գործընթացը եռակողմ փաստաթղթի շահերի՞ց է բխում:

Եթե այդպես չլիներ՝ Մոսկվան առնվազն կարձանագրեր, որ Հայաստան-Ադրբեջան առանձին բանակցությունների մասին տեղյակ չէ և ներգրաված չեն այս պրոցեսում:
Մոսկվայի հանգստությունը կարող է երկու բան նշանակել, որ՝ Կրեմլը տեղյակ է հայ-ադրբեջանական նոր պրոցեսից՝ ներառյալ Բաքվի ներկայացրած 5 կետերը Երևանին, և կամ՝ ռուսական կողմ մի կողմ է քաշվում՝ ձգտելով վիժեցնել հնարավոր պրոցեսը:

Նկատենք, որ նախօրեին տեղի ունեցավ Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը: Նրանք նաև մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ:

Հիշեցնենք, որ առաջիկայում Փաշինյանը Ռուսաստան է մեկնելու՝ պաշտոնական այցով, պարզ է, որ Պուտինի հետ բանակցություններում էլ կքննարկվի գլխավոր հարցերից մեկը՝ շարունակվո՞ւմ է եռակողմ ղարաբաղյան ֆորմատը, թե՞ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական պրոցեսներից Մոսկվան մի կողմ է քաշվում:

Ըստ ամենայնի, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանին ձեռք չի տա՝ մի կողմ քաշված մնալ՝ նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում:

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Անթալիայում ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ Թուրքիայի համար նախընտրելի է, որպեսզի Հայաստան-Ադրբեջան բանակցություններն ընթանան առանց երրորդ կողմի:

Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Անկարայի ու Բաքվի մոտեցումներն այս հարցում նույնական են:

Սպասենք հետագա զարգացումներին...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4133 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am