Թուրքիան կրկին հայտարարել է Ղրիմի «անօրինական բռնակցման» անթույլատրելիության մասին՝ այն անվանելով «միջազգային իրավունքի նորմերի բացահայտ խախտում»:
Այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու 8-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում 8 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին «անօրինական» հանրաքվե է անցկացվել և Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկվել»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության տեքստում։
Շեշտվում է, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ միջազգային հանրությունը չեն ճանաչում Ղրիմում 8 տարի առաջ տեղի ունեցածը:
«Մենք կշարունակենք ուշադիր հետևել Ղրիմի, ինչպես նաև Ղրիմի թաթարների հետ կապված իրավիճակին, որոնք համարվում են թերակղզու հիմնական տարրերից մեկը»:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումի ժամանակ, որին ի դեպ մասնակցում էր նաև ՀՀ արտգործնախարարը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես խոսեց Ղրիմի իրադարձությունների մասին՝ անվանելով այն «օկուպացիա և անեքսիա»:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը