Հանրապետական Ջեբ Բուշը հայտարարել է, որ դադարեցնում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարը՝ Այովա, Նյու-Հեմփշիր և Հարավային Կառոլինա նահանգներում հիասթափեցնող արդյունքներից հետո:
«Այսօր ես դադարեցնում եմ իմ արշավը»,- РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Բուշը՝ Հարավային Կառոլինայում իր ելույթի ընթացքում:
Նախընտրական արշավի սկզբում Բուշը համարվում էր ֆավորիտներից, սակայն չկարողացավ ստանալ ընտրողների աջակցությունը: Բուշն ԱՄՆ նախկին նախագահների որդին ու եղբայրն է, Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետը:
Նա ավելի քան 100 մլն դոլար էր հավաքել իր ընտրարշավի համար, սակայն Հարավային Կառոլինայում հերթական հիասթափեցնող արդյունքն է գրանցել՝ նախնական տվյալներով հավաքելով ձայների մոտ 8 տոկոսը և զբաղեցնելով 4-րդ տեղը:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը