ԱԱԾ փոխտնօրենը՝ նոր պատերազմի հավանականության եւ «Պատրոն Դավոյի» կալանքից ազատ արձակվելու մասին (video)
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում սպասվող պատերազմի մասին տեղեկություն չկա:
«Մենք այս պահին ոչ մի տեղեկություն չունենք, հստակ ինֆորմացիա չկա, պատերազմի վտանգի մասին տեղեկությունները հիմնավոր չեն», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը։
Նրա խոսքով՝ պատերազմ միշտ հնարավոր է, սակայն, այս պահի դրությամբ, չունեն տեղեկատվություն, որ պետք է մոտ ժամանակներս պատերազմ սկսվի։
