Ռուսաստանը սահմանափակել է Georgian Airways-ի թռիչքները
Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունը սահմանափակել է վրացական Georgian Airways ավիաընկերության թռիչքները` որպես պատասխան միջոցառում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ վրացական ավիաոլորտի ղեկավարությունը մայիսից ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությանը թույլ չի տալիս թռիչքային ժամանակացույցով մերձմոսկովյան «Ժուկովսկու» օդանավակայանից իրականացնել Թբիլիսի 4 չվերթները: Վրացական իշխանությունները պետք է կատարեն ռուսական կողմի հանդեպ իրենց պարտավորությունները եւ «Ուրալյան ավիաուղիներին» թույլ տան այդ թռիչքներն իրականացնել: Ռուսաստանը որոշել է Georgian Airways-ի 4 թռիչքները չեղարկել: