Վահագն Խաչատուրյանի ծանր երդումը․ գինը շատ թանկ է լինելու

 

Վահագն Խաչատուրյանի երդման արարողությունը ըստ սահմանադրության պետական արարողակարգ է։ Սակայն ըստ բովանդակության՝ այդ միջոցառումը խրախճանք էր ժանտախտի պահին։
Խնդիրը երդմնակալությունը չեղարկումը չէր, պարզ է, որ եթե Վահագն Խաչատուրյանը համաձայնվել էր դառնալ Նիկոլ Փաշինյանի թիմի դրածո նախագահը, ապա երդումն անխուսափելի էր։
Իսկ ի՞նչն է նախագահելու Հայաստանի 5-րդ նախագահը, որին ՔՊ-ականները հպարտությամբ հռչակել են լեգիտիմ նախագահ տիտղոսով։ Վերջին չորս տարվա ընթացքում մենք ականատես եղանք լեգիտիմ դավաճանության, լեգիտիմ հայրենավաճառության, գենոֆոնդի լեգիտիմ սպառման։ Նույն լեգիտիմությամբ հանձնվեց Արցախի 80 տոկոսը։ Հիմա լեգիտիմության այս շարքն հասել է վերջնական կործանման հերթական փուլին։ Նիկոլականների համար ամենակարևորը լեգիտիմությունն է, ոչ թե կործանման փաստը։ Վահագն Խաչատուրյանի նախագահական ինագուրացիան իր ողջ հմայքով այնքան անբովանդակ էր, այնքան հեռու պետության ներկա մարտահրավերների իրական ընկալումներից, որ նույնիսկ հեթական բառով բնորոշելն այս միջոցառման համար չափազանցված գնահատական կլինի։
<<Ադրբեջանցիները կրակում են՝ հետո՞ ինչ, միևնույն է՝ գնալու ենք խաղաղության>>։ Սա բառացի մեջբերում է ՔՊ-ի նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունից։ Իսկ ՔՊ-ի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այո, կա միջադեպ Արցախում, բայց մենք չենք մեկնաբանում։
Արցախում հումանիտար ճգնաժամ է՝ անջատված է գազը, էլեկտրականությունը, Ադրբեջանական զինուժն անընդհատ կրակում է Արցախի բնակավայրերի՝ Խրամորթ, Կարմիր Շուկա և այլ գյուղերի վրա, թիրախավորում են մարդկանց, տները, դպրոցներ: Ընդ որում, կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներով ։
Արցախի գյուղերի անմիջական հարևանությամբ Ադրբեջանը ցուցադրաբար կուտակում է ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր: Ադրբեջանական զինուժը բարձրախոսներով ահաբեկում է խաղաղ բնակչությանը, սպառնում է, որ որ լքեն իրենց հայրենի բնակավայրերը:Ընդ որում սպառնում է հայերենով։
Ահա այսպիսի պայմաններում Վահագն Խաչատուրյանը երդվում է․ «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
Վահագն Խաչատուրյանն ինքն էլ չի հավատում իր երդմանը։ Վստահաբար նա համողզված է, որ սուտ երդում է տվել, որովհետև հասկանում է՝ չի կարելի խաղաղության գնալ, երբ քո վրա կրակում են։
Սուտ երդում է տվել, հետո էլ գնացել Եռաբլուր, որովհետև այդպես է կամեցել Փաշինյանը։
Հայաստանի հինգերորոդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդման արարողությանը Հայաստանի նախկին նախագահներից որևէ մեկը չի մասնակցել։ Ներկա չի եղել նաև խորհրդարանական ընդդիմությունը։ Ներկա չէին նաև Արցախի նախկին նախագահները․ ներկա էր միայն Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը։ Սա աննախադեպ խայտառակ ինագուրացիա էր Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում։
Բոլորը, այդ թվում նաև ինքը՝ Վահագն Խաչատուրյանը համոզված են, որ նոր նախագահի հիմնական ֆունկցիան լինելու է Նիկոլ Փաշինյանի դավաճանության և հայրենավաճառության վավերացումը, որի ավարտին մենք կարող ենք կորցնել ոչ միայն Արցախից մնացած հատվածը, այլ միգուցե նաև Հայաստանի որոշ մասը։
Իսկապես ծանր, շատ ծանր երդում էր։

Հայկ Դավթյան

դիտվել է 2424 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am