Ոչ մի անձնական բան, միայն բիզնես՝ հեծանիվ քշող քաղաքական ծաղրածուների միջոցով

21–րդ դարում պետությունները կարելի է քանդել կամ պետություններին մեծ վնաս պատճառել ոչ միայն դրսից հարձակվելով, այլ նաև ներսից կառավարելով։

Քանդելու այդ տեխնոլոգիաները ստացել են «գունավոր» կամ «թավշյա» հեղափոխություն անունները։ Վրաստանի, Ուկրաինայի, Հայաստանի օրինակները բոլորիս աչքի առաջ են։

Օգտվելով հանրության լայն շերտերի մոտ առկա օբյեկտիվ դժգոհություններից ու կիրառելով մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ՝ իշխանությունը վերցնում են կամ իշխանության են բերվում հեղափոխականները, որոնք դառնում են դրսի ուժերի ձեռքում խաղալիք։ Այդ խաղալիքների միջոցով խոշոր խաղացողները միմյանց հետ հաշիվներ են պարզում՝ ձեռքի հետ «վարի տալով» խաղալիքների ղեկավարման ներքո գտնվող պետությունները։ Այդպես եղավ Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում ու հիմա կրկին Ուկրաինայում։

Հայաստանի տարբերությունն այն էր, որ «թավշյա» հեղափոխությունը, ի տարբերություն «վարդագույնի» ու «նարնջագույնի», բուն հեղափոխության փուլում ու հեղափոխության առաջնորդի հրապարակային մեսիջներում չկային հակառուսական ձևակերպումներ, թեև և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ նրա թիմակիցները, և՛ նրանց աջակցող «քաղաքացիականները» տարիներ շարունակ հակառուսական քարոզով էին զբաղված՝ զուգահեռաբար հսկայական գումարներ աշխատելով։ Նրանք հիմա էլ են նույն բանն անում, բայց այլ ձևերով։

Սահակաշվիլին, Պորոշենկոն, Յուշչենկոն ու Զելենսկին ընդգծված հակառուսական գծի մեջ են։ Արդյունքն այն է, որ Վրաստանը հրաժեշտ տվեց հսկայական տարածքների, Ուկրաինան վերածվում է ավերակների։

Նիկոլի պարագայում մի փոքր այլ ձևով հակառուսական գիծն ի հայտ եկավ։ Սկզբում ասվեց, որ աշխարհաքաղաքական ռեվերսներ չեն լինելու։ Հետո արշավ սկսվեց ՀԱՊԿ–ի ու ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, Կրեմլին առաջարկվեց ադապտացվել «թավշյա» հեղափոխությանը, քաղաքական հետապնդման ենթարկվեցին հայ–ռուսական հարաբերությունների զարգացման կողմնակից ռազմաքաղաքական գործիչները։ Նիկոլը մտավ տխրահռչակ թուրքամետ Բոլթոնի պլանի մեջ ու սկսեց ձերբազատվել «պատմական կարծրատիպերից»։ Նիկոլը հաջողացրեց նաև փչացնել Արևմուտքի հետ հարաբերություննեը, մասնավորապես հիմար վիճակում դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Հետևանքը եղավ Արցախի պետականության ու տարածքների մի մասի կորուստը, հազարավոր զոհերն ու ՀՀ ինքնիշխանության մակարդակի աննախադեպ իջեցումը։

Ի դեպ, և՛ Վրաստանում, և՛ Ուկրաինայում, և՛ Հայաստանում հեղափոխականները կարծել են, որ Արևմուտքն իրենց ռազմական առումով օգտնելու է։ Կա տեսակետ, որ Նիկոլը չէր կանգնեցնում պատերազմը, քանզի սպասում էր Բայդենի ընտրությանը և ԱՄՆ–ի ռազմական աջակցությանը։ Թե ինչպես պետք է Բայդենն աջակցեր ՀՀ–ին, տեսնում ենք Ուկրաինայի օրինակով։ ԱՄՆ–ը Կիևին աջակցում է «Դուք կոտորվեք, իսկ մենք կաղոթենք ձեր հոգիների համար» տարբերակով, ոչ ավելին։ Ճիշտ է, ՌԴ–ի դեմ տնտեսական խիստ պատժամիջոցներ են կիրառվում, բայց դրանից ուկրաինացիներին ի՞նչ օգուտ։

Վրաստանում էլ Սահակաշվիլին պատրանքներ ուներ ու կարծում էր, որ եթե Բուշն իրեն աչքով և ունքով է արել, ուրեմն ինքը կարող է հարձակվել Օսիայի վրա։ Հարձակվեց ու վերջում ստիպված ծամեց սեփական փողկապը՝ կորցնելով Օսիան ու ձեռքի հետ էլ՝ Աբխազիան։

Հիմա շատ ավելի վատ վիճակում է Զելենսկին։ Իրեն անընդհատ «դուխ» տվեցին Արևմուտքից ու գցեցին «արջի որջը»։ Հիմա սա գոռգոռում է, թե բա հարա՜յ, հասե՜ք, արջն ինձ ուտում է, իսկ ամերիկացիները ցինիկաբար հայտարարում են, որ չեն կարող, օրինակ, Ուկրաինայի օդը պաշտպանել, քանզի այդ դեպքում կարող է 3–րդ համաշխարհային ու միջուկային պատերազմ սկսել։

Ուկրաինան արյունաքամ է լինում, իսկ ԱՄՆ–ը Լեհաստանին ասում է, որ այդ երկիրը թող ինքնաթիռներ տա Ուկրաինային։ Լեհաստանն ասում է, եթե տամ, ապա իմ հերը ռուսները կանիծեն, թող գերմանացիք տան։ Գերմանիան էլ, թե բա՝ ես ինչո՞ւ պետք է վտանգվեմ և այդպես շարունակ։ Այդ ընթացքում ուկրաինացիները զոհվում են կամ դառնում փախստական։ Բայց կարևորն այն է, որ Բայդենը աղոթում է Ուկրաինայի համար ու սեփական խնդիրները լուծում ՌԴ–ի, Չինաստանի ու մյուսների հետ։ Իսկ թե այդ ընթացքում քանի հազար մարդ կմեռնի, հեռավոր ամերիկաներում քիչ է հետաքրքրում, չէ՞ որ ուկրաինացիներն իրենք են խափվել ու որոշել սեփական խնդիրները լուծել մեծերի կռվում մանրադրամ դառնալու ճանապարհով։ Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։ Ու այդ բիզնեսն արվում է ցուցադրաբար հեծանիվ քշող քաղաքական ծաղրածուների միջոցով։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1064 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am