Վախենում են քննադատել Անկարային

Frankfurter Rundschau-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առանց որևէ անհրաժեշտության կասեցրել է քրդերի հետ խաղաղ կարգավորումը, հակամարտության հավելյալ օջախ է ստեղծել Մերձավոր Արևելքում և այժմ պետք է պատասխան տա դրա համար։ Թուրքիայում տիրող ներկայիս իրավիճակը հիշեցնում է 1990-ական թվականների սկզբի սարսափելի ժամանակները, երբ քրդերի հետ պատերազմը թեժ ժամանակներում էր։ Թուրքական բանակը երկրի հարավ-արևելքում դրսևորում է անհամաչափ դաժանություն, զինվորները չեն հասցնում տեղափոխել սպանվածների դիակները։ Մյուս կողմից էլ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) պատանդներ է վերցնում, բարիկադներ է կառուցում և սպանում է նրանց, որոնք չեն ցանկանում անցնել իր կողմը։ Էրդողանի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հայտարարել է, որ պայքարը շարունակվելու է այնքան, «քանի դեռ չեն ոչնչացվել բոլոր ահաբեկիչները»։ Սակայն քաղաքների տևական պաշարումը հանգեցնում է նրան, որ PKK-ի շարքերը համալրում են ավելի շատ երիտասարդներ, այն վերստին ամրապնդվում է և շարունակում է սպառնալիք ներկայացնել կառավարական ռեժիմի համար։ Դա արատավոր շրջանակ է, որը խախտելը շատ բարդ է, և տեղի ունեցածի պատասխանատվությունն ընկնում է Էրդողանի վրա, որը ընտրությունների շեմին սկսել է «քաղաքացիական պատերազմ»՝ իր կողմ գրավելու համար ազգայնական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին։ Եվրոպան պետք է, հատկապես, շահագրգռված լինի արյունահեղության դադարեցման համար, և պետք է ճնշում գործադրի Էրդողանի վրա։ Սակայն ԵՄ-ի առաջնորդները վերջին շրջանում վախենում են քննադատել Անկարային, քանի որ Թուրքիան նրա ու փախստականների միջև միակ «սահմանային կետն» է։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am