Փաշինյանը մատ է թափ տալիս ու հայհոյում, ուրեմն ես էլ կարող եմ այստեղից ողջույն ուղարկել․ Բ․ Եսայան (video)
Արդեն աբսուրդի հասնող իրավիճակի ենք ականատես լինում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 10-ի գործով մեղադրյալ Բագրատ Եսայանը:
«Ինչ-որ մի արտահայտություն անելու համար իրավապահները մեղադրանք են առաջադրում, ու երբ փաստաբանը հարցնում է՝ կոնկրետ ո՞վ է այս գործով տուժողը և միջնորդում են որպես տուժող, եթե նախաքննությունը որպես տուժող կողմ է ճանաչում Նիկոլ Փաշինյանին, ներգրավվել նրան որպես տուժող: Մեղադրանքը պաշտպանող մարմինը սյուրռեալիստական հայտարարություն է անում, որ տուժել է ոչ թե տվյալ անձը, այլ նրա կարգավիճակը: Այսպիսի բան ոչ թե իրավական երկրում, նույնիսկ Հայաստանում այսպիսի բան հնարավոր չէր պատկերացնել»:
