shame.am կայքի խմբագրին բերման ենթարկելու որոշում է կայացվել

Դատարանը երեկ  բերման ենթարկելու որոշում է կայացրել shame.am կայքի խմբագիր, «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ տնօրեն Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ: Նրա ծեծի գործն արդեն դատարանում է, սակայն Խաչատրյանը չի մասնակցում նիստերին: Հիշեցնենք,որ  դեռ 2016-ին Shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանի ծեծի դեպքով նյութեր էին  նախապատրաստվում: Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ  2016-ի հոկտեմբերի 5-ին Ռադիոմաչտի շրջակայքում գտնվող օբյեկտներից մեկում դաժան ծեծի է ենթարկվել shame.am կայքի խմբագիր, Քաղաքական հետազոտությունների կենտրոն ՍՊԸ տնօրեն Արտյոմ Խաչատրյանը: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Արտյոմ Խաչատրյանին մոտեցել է նրա ծանոթներից մեկը, որի մասին ինքը գիտեր, որ «Ալյանսի» անդամ է, և առաջարկել է «գնալ խմելու», և նա համաձայնվել է: Օբյեկտում նրանց սպասել են մոտ 15 հոգի: Արտյոմ Խաչատրյանի խոսքով, այդ մարդիկ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի տղաներն են եղել: Ուրիխանյանը ևս օբյեկտում է եղել: Նա պահանջել է ջնջել կայքից իր մասին գրված նյութերը, փոխարենը խոստանալով հետ վերցնել դատական հայցերը, որոնք ներկայում լսվում են Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Սակայն Արտյոմ Խաչատրյանը երկարացրել է զրույցը և չի համաձայնվել նրա պայմաններին, որից հետո սկսվել է հաշվեհարդարը: Մենք զրուցել էինք նաև ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ, որը հերքել էր ամբողջությամբ իր առնչությունն այս քրեական դեպքին:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am