Հերթը հասավ «Պուտինի օլիգարխներին» ու նրանց ընտանիքներին

Ըստ Պուտինի՝ «ռազմական հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի»

Երեկ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին ասաց, թե ռուսներն ու ուկրաինացիները նույն ժողովուրդն են:

Պուտինը պնդել է, որ «ռազմական հատուկ գործողությունն» ընթանում է ըստ պլանի և գրաֆիկի, դրված բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարվում են:

Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվեցին հումանիտար միջանցքներ ստեղծել
Միաժամանակ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են հումանիտար միջանցքներ ստեղծել՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար․ համաձայնությունը ձեռք է բերվել այսօր կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։ «Ցավոք, Ուկրաինան դեռ չունի այն արդյունքները, որոնք անհրաժեշտ են: Որոշումներ կան միայն հումանիտար միջանցքների վերաբերյալ»,- ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, հավելելով՝ երբ այդ միջանցքները ստեղծվեն, կողմերը մարդկանց տեղահանության ընթացքում հրադադար կպահպանեն։

Ռուս պատվիրակները ևս հաստատել են, որ համաձայնել են ելքեր ստեղծել խաղաղ բնակիչների համար։ Գլխավոր բանագնաց, մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին հորդորել է քաղաքացիական անձանց օգտվել մարդասիրական այդ միջանցքներից, «եթե ռազմական գործողությունները շարունակվեն»։ Սա կողմերի միջև ձեռք բերված առաջին համաձայնությունն է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի՝ ութերորդ օրը շարունակվող պատերազմի ընթացքում։ Մինչ այդ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակները ևս մեկ հանդիպում էին անցկացրել, որն ավարտվել էր անարդյունք։

ԱՄՆ-ն ու ԵՄ-ը կթիրախավորեն «Պուտինի օլիգարխներին»

Իսկ արեւմուտքի դաժան պատժամիջոցները շարունակվում են: Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարել են, թե թիրախավորելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք հարստություն և քաղաքական ազդեցություն դիզած օլիգարխներին, ըստ «Ազատության», հայտնում է Reuters-ը։ «Երկրները համատեղում են ջանքերը, որպեսզի ուսումնասիրեն, թե օլիգարխները ինչպես կարող են շրջանցել պատժամիջոցները, ինչպես նաև նպատակ կա սահմանափակել տրաստային ընկերությունների դերը՝ ակտիվների պահպանման գործում», - լրատվական գործակալությանը փոխանցել է Եվրամիության պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 19 օլիգարխների և նրանց ընտանիքների 47 անդամների նկատմամբ։

Գերմանիայում կալանքի տակ է վերցվել ռուսաստանցի միլիարդատիրոջ զբոսանավը

Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Գերմանիայի իշխանությունները Համբուրգում կալանքի տակ են վերցրել պատժամիջոցների տակ ընկած ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի զբոսանավը։ Այս մասին հաղորդում է Forbes-ը՝ վկայակոչելով զբոսանավային բիզնեսի երեք տարբեր աղբյուրներ։ 156 մետր երկարությամբ «Դիլբար» շքեղ զբոսանավը գնահատվում է 600 միլիոն դոլար։ Անցած հոկտեմբերից այն վերանորոգվում էր Համբուրգի նավաշինական ձեռնարկությունում։ Ուսմանովի ներկայացուցիչներից դեռ մեկնաբանություն չկա։

Եվրամիության սանկցիաների նոր ցանկում միլիարդատերեր՝ Վլադիմիր Պուտինի շրջապատից և նրա մամլո խոսնակը

Հիշեցենենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը կազմել է պատժամիջոցների նոր ցուցակ, որում ընդգրկվել են «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Տրանսնեֆտի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը, «Պրոմսվյազբանկի» ղեկավար Պյոտր Ֆրադկովը: Միլիարդատերերից այդ ցուցակում են ներառվել Ալեքսեյ Մորդաշովը, Միխայիլ Ֆրիդմանը, Ալիշեր Ուսմանովը, Պյոտր Ավենը, թավջութակահար-գործարար Սերգեյ Ռոլդուգինը և ուրիշներ:

Պաշտոնատար գործիչներից սանկցիաների ցուցակում են փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն, շինարարության և տրանսպորտի նախարարներ Իրեկ Ֆայզուլինը և Վիտալի Սավելևը, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար, Դաշնային խորհրդի փոխնախագահ Անդրեյ Տուրչակը: Բացի այդ, սանկցիաներ են սահմանվել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի և մի շարք լրագրողների նկատմամբ, նրանց թվում են Տիգրան Քեոսայանը, Անտոն Կրասովսկին, Արկադի Մամոնտովը, Օլգա Սկաբեևան, Ռոման Բաբայանը, պատմաբան, հրապարակախոս Մոդեստ Կոլերովը և գրող, «Սպրավեդլիվայա Ռոսիա» - «Զա պրավդու» կուսակցության համանախագահ Զախար Պրիլեպինը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4215 անգամ
Լրահոս
Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am