Վահագն Խաչատուրյանը չընտրվեց նախագահի պաշտոնում.ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը (video)
Խորհրդարանը Վահագն Խաչատուրյանին առաջին փորձից չընտրեց նախագահի պաշտոնում: Նրա թեկնածությանը կողմ է քվեարակել 69 պատգամավոր, դեմ՝ 0: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը: Այսպիսով՝ կլինի նախագահի ընտրության երկրորդ փուլ:
