Վտանգավոր զարգացումներ են սպասվում

«Հիմնադիր խորհրդարանի» եւ ԱԻՄ ներկայացուցչական մարմին անդամ Կարո Եղնուկյանին 25 տարվա ազատազրկում է սպառնում։ Այս մասին ահազանգել է նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը։ Եղնուկյանը ձերբակալվել է 2016 թվականի հուլիսի 20-ին և մինչ օրս գտնվում է անազատության մեջ: Հուլիսի 22-ին Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-218-րդ և 38-219-րդ հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար: Տիգրան Հայրապետյանի բողոքի միջնորդությունները՝ կալանքի փոփոխման, գործը «Սասնա ծռերից» անջատելու, տեսակցության արգելանքը վերացնելու, մեկը մյուսից ետեւից մերժվում են տարբեր դատարաններում։ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գնահատմամբ Կարո Եղնուկյանի նկատմամբ կիրառված պատժի չափը խիստ անհամարժեք է․«Կարո Եղնուկյանը դասական իմաստով քաղաքական բանտարկյալ է», -ասաց Հայրիկյանը։ Կուսակցությունըհայտարարություններ տարածել է Եղնուկյանի գործի վերաբերյալ, սակայն Հայրիկյանը վստահեցնում է, որ ամեն միջոցի դիմելու են՝ Եղնուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցնելու համար․։«Գիտեք ոչ դատական համակարգն է մի բան, ոչ պետական համակարգը։ Երկու օր առաջ առաջին ատյանի դատարանը իմ հայցի հիման վրա որոշում է ընդունել, որ մահափորձի ժամանակ պատճառած վնասները հանցագործները չեն փոխհատուցելու։ Հետաքրքրական է, որ դա օրենքի պահանջն է՝ հանցագործությունները չեն պարտավորվում փոխհատուցել իրենց կատարած վնասները։ Դրա փոխարեն պետությունը իմ հիվանդանոցային ծախսերը հոգաց, որպեսզի ես բուժվեմ եւ այլն։ Մինչդեռ պետությունը պետք է շահագրգիռ լիներ եւ ասեր, որ մենք տեռորիզմի, ահաբեկչության հովանավոր չենք, որ մեկը հանցագործություն կատարի, պետությունն էլ վերացնի։ Բայց ոչ միայն պետությունը չպահանջեց, այլ առաջին ատյանի դատարանը նման որոշում կայացրեց, գործը գնաց Վերաքննիչ, այնտեղ էլ «հայկական» տարբերակով գործը լուծվեց, հիմա հետ եկավ ։ Այս տեսակ անկատար պետական մտածողության պայմաններում, դատարանների հայտնի գործունեության պայմաններում շատ վտանգավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ»,- իր գործի նոր մանրամասներ պատմեց Պարույր Հայրիկյանը։ Հայրիկյանը կոչ է անում դատական մարմիններին չկայացնել անհամարժեք որոշումներ․«Կարո Եղնուկյանը ունեցել է ինչ-որ տեսակետներ, այդպիսի տեսակետներ ունի մեր քաղաքացիների կեսից ավելին»։ Հարցրեցինք ընդհանրապես Սասնա ծռերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ու աղմկահարույց դատավարությունը հնարավոր է ժողովրդական նոր ընդվզման առիթ հանդիսանա, Հայրիկյանը նշեց, որ ինքը «հին» ընդվզում չի հիշում, որ նորի մասին խոսի․«Եթե նկատի ունեք «Սասնա ծռերի» ժամանակ ները, փողոց դուրս եկողներից մեկն էլ ես էի, այո կային հազար ու մի կեղտոտ պրովակատորներ, որոնք կրակի վրա ձեռքեր էին տաքացնում, բայց մենք դուրս էինք եկել, որպեսզի լրացուցիչ արյունահեղություն չլինի։ Այո, մարդիկ տարբեր պատճառներով էին դուրս եկել՝ մի մասը իրեն ցույց տալու, մյուս մասը այդ ճանապարհով էր տեսնում հարցերի լուծումը, բայց հիմնական մասի մտահոգությունը մեկն էր, որ այդ մարդիկ չսպանվեն եւ ընդհանրապես արյուն չլինի»։ Անդրադառնալով ժողովրդական բողոքի ալիքի բարձրացման հատվածին՝Հայրիկյանը հիշեցրեց, որ ինքը երեսուն տարուց ավելի քաղաքական պայքարի մեջ է, բայց չի կիսում ընդվզման ճանապարհը․«Իմ կարծիքով քաղաքական հարցերը քաղաքական ճանապարհով պետք է լուծվեն, իսկ նրանք, ովքեր նման քայլի կգնան, իրենք էլ պետք է պատասխան տան»։ Անի Սահակյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am