Արդեն փոշմանել ենք, որ «Նիկոլ վարչապետ» գոռացինք. Փարաքարի բնակիչ (video)
Ասում էինք՝ 3 մլն վարչապետ կա, հիմա էդ 3 մլն վարչապետների որոշ մասն էստեղ է, եկեք լսեք, խոսեք: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, Փարաքար համայնքում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ Փարաքար համայնքի բնակիչները, որոնք համաձայն չեն ավագանու ղեկավարի ընտրությունների արդյունքներին, բողոքի ակցիա են անցկացնում Փարաքար համայնքում:
