Ռուսները Խզմալյանի 10 հոգանոց ցույցը Երևանում նկատում են, թուրքական Բայրաքթարները Ուկրաինայում՝ ոչ

«Մենք գնահատում ենք ԵՄ ջանքերը Ուկրաինայի անդամակցության համատեքստում։ Սա հրաշալի իրադարձություն է։ Բայց նույնպիսի զգայունություն ցուցաբերեք նաև Թուրքիայի նկատմամբ։ Ինչո՞ւ եք դեռ կասկածում մեզ հետ կապված։ Թե՞ պետք է մեզ վրա հարձակում կատարվի, որպեսզի ԵՄ-ին անդամակցությունը հայտնվի ձեր օրակարգում», երեկ հերթական անգամ դժգոհել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հիշեցնելով, որ տարիներ շարունակ ԵՄ-ն հապաղել և ձգձգել է հանրապետության անդամակցության գործընթացը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ ԵՄ շատ երկրներ նաև Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն են, սակայն ռազմարդյունաբերական համալիրի գծով Թուրքիայի հետ համագործակցության ոլորտում «նրանք իրենց անկեղծ չեն պահում, նրանք միայն խոսում են»:

Անկարայում կայացած մամուլի ասուլիսում Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հայտի մասին հարցին Էրդողանը պատասխանել է, որ Թուրքիան, որը տասնամյակներ շարունակ ԵՄ անդամակցության թեկնածու է, կաջակցի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ցանկացած ընդլայնմանը:

Հստակ կանգնելով ի աջակցություն Ուկրաինայի՝ պաշտոնական Անկարան բոլոր իր քայլերով հստակ գիծ է քաշել: Էրդողանը շարունակում է զինել Ուկրաինային «Բայրաքթարներով», և Թուրքիան արգելել է ռուսական ռազմանավերին հատել նեղուցները:

Թուրքիան զգուշացրել է բոլոր երկրներին Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռազմանավերի անցնելու անթույլատրելիության մասին, նախօրեին հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն։ «Թուրքիան զգուշացրել է ափամերձ և ոչ ափամերձ բոլոր երկրներին նեղուցներով ռազմանավերի անցնելու անթույլատրելիության մասին»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողության սկզբից նեղուցներով ռազմական նավերի անցնելու հայտեր չեն եղել։ Դիվանագետն ընդգծել է, որ Անկարան կշարունակի խստորեն հետևել Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթներին։ «Մինչ այսօր ռուսները հարցնում էին, թե անհրաժեշտության դեպքում կիրականացնե՞նք մենք Մոնտրյոն։ Մենք նրանց ասում էինք, որ խստորեն հետևելու ենք պայմանավորվածությանը»,- ասել է նա։

Երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Թուրքիան փետրվարի 27-28-ին 3 ռուսական ռազմանավերի արգելել է հատել նեղուցները։

Սա դեռ ամենը չէ: Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն՝ պատասխանելով բրիտանական լրատվամիջոցների հարցերին արձանագրել է, որ Ուկրաինան շտապ կգնի էլ ավելի շատ «Բայրաքթարներ»։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանություններն արդեն կապի մեջ են Թուրքիայի հետ՝ կապված հարվածային ԱԹՍ-ների հավելյալ մատակարարումների հետ։

Նա հավելել է, որ Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի բավարար թվով օպերատորներ կան, և այժմ նրանք վերապատրաստվում են Թուրքիայում։
Իսկ ահա Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն խոսել է Ուկրաինայում թուրքական ԱԹՍ–ների հաջողության մասին։ Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, Անթալիայիում մի միջոցառման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիայի «Բայրաքթարները» Ուկրաինայում եղանակ են փոխում։ «Այսօր մեր ԱԹՍ–ները աշխարհում ուժային հավասարակշռություններն են փոխում»,–ասել է նա։

Թուրքական ԱԹՍ-ային աջակցության վերջակետը դրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, ով հայտնել է, որ Թուրքիայից Ուկրաինա է ժամանել Bayraktar TB2 հարվածային անօդաչուների նոր խմբաքանակը և դրանք արդեն պատրաստ են մարտական օգտագործման։

Ահա Էրդողանի երկերեսանի քաղաքականությունը «բարեկամ Ռուսաստանի» ու «իր ընկեր Պուտինի» նկատմամբ: Պաշտոնական Մոսկվան, սակայն լուռ է...

Կրեմլի խոսնակ Պեսկովն ու ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան նման «տրամաչափի» փաստերով չեն զբաղվում: Լուռ է նաև ռուսական քարոզչամեքենան: Իսկ այն «մեդիագիգանտները», որոնք Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև Տիգրան Խզմալյանի կազմակերպած 10 հոգանոց բողոքի ցույցի լուսանկարները պտտում են ռուսական տելեգրամյան ալիքներում, քննարկում իրենց թոք-շոուների ընթացքում ու ստորացում Հայաստան պետությունը՝ այսօր չեն նկատում, թե ինչպես է Թուրքիան զինում Ուկրաինային՝ «Բայրաքթարներով» ու չեն տեսնում թուրքական պետական TRT- լրատվականի տեսահոլովակները, որոնցում ցույց են տալիս, թե ինչպես են թուրքական «Բայրաքթարները» ոչնչացնում Ռուսաստանի ԶՈՒ-երին պատկանող զինտեխնիկան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5433 անգամ
Լրահոս
Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am