Ֆրանսիայի դեսպանը արձանագրում է հայ-ֆրանսիական հարաբերություններում առկա տխուր վիճակը

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն երեկվա ասուլիսի ժամանակ խոսել է նաեւ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների մասին՝ կրկնելով նախկինում հնչեցրած տեսակետը, թե չնայած բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին՝ հատկապես առեւտրաշրջանառությունը հեռու է գոհացնող լինելուց: «Հայ-ֆրանսիական տարեկան առեւտրաշրջանառությունը կազմում է մոտավորապես 50 մլն եվրո, եւ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները գոհացուցիչ չեն»,- ասել է դեսպանը: Հատկանշական է այն հանգամանքը, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների մակարդակի մասին շատ է խոսվել: Դեռ նախորդ տարվա մարտին Սերժ Սարգսյանն իր մոտ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ, հայտարարել էր, թե երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա չեն «առեւտրաշրջանառության ծավալները մեր երկրների միջեւ դեռեւս գոհացուցիչ չեն: Ֆրանսիայի հետ մենք ունենք շատ մեծ ներուժ՝ այդ հարաբերությունները զարգացնելու... Մեր պետական կառույցները, հիմնադրամները, սակայն, չեն կարող լիարժեք աշխատել այլ երկրներում, եթե մեր դեսպանատների ուշադրության կենտրոնում չլինեն այս հարցերը, եւ նրանք սերտորեն չհամագործակցեն»: Ու պետք է արձանագրենք, որ այս հայտարարություններից ավելի քան մեկ տարի անց նույն վիճակն է, իշխանություններն այս ուղղությամբ այդպես էլ լուրջ քայլեր չեն արել, եւ հիմա նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն է արձանագրում տխուր իրողությունը»: Կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am