Ստերի ու մանիպուլյացիոն փուչիկների պայթեցումը՝ հոգեխանգարմունքի պատճառ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Չնայած Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը գնալով բարդանում է, սակայն հանրության որոշակի մասը դեռևս չի պատկերացնում կամ չի ցանկանում ընդունել, թե ինչպիսի գոյաբանական խնդրի առաջ է կանգնած մեր պետականությունը։ Մի կողմից էլ՝ իրականությունից կտրված իրավիճակին նպաստում է այն հանգամանքը, որ հանրային դաշտը ողողված է անբովանդակ թեմաներով։

Ուստի այսօր բովանդակային խոսքի, խնդիրները վեր հանելու, վիճակի իրատեսական վերլուծություն կատարելու և, որ ամենակարևորն է, անընդհատ դաշտ նետվող ստերի ու մանիպուլ յացիոն փուչիկները պայթեցնելու կարիքն ամենից շատ է զգացվում։ Նաև այս տեսանկյունից պետք է դիտարկել ՀՀ երկրորդ նախագահ Քոբերտ Քոչարյանի հերթական ասուլիսը։ Ընդ որում, ուշագրավ է, որ Քոչարյանը, անդրադառնալով հասարակությանը հետաքրքրող ամենակարևոր հարցերին, այս անգամ որոշ դեպքերում ավելի բաց խոսեց, քան սպասելի էր։ Հետաքրքիր է, որ ասուլիսի ընթացքում և դրանից հետո որոշ շրջանակներ սկսեցին նյարդային ջղաձգումներ ի ցույց դնել։

Ի դեպ, հընթացս սոցցանցերում կես կատակ-կես լուրջ նշվում էր, թե այս շրջանակները, որոնք հիմնականում արևմտյան ֆինանսավորման վրա են «նստած», երախտապարտ պիտի լինեն Քոչարյանին, քանզի նրա անվան հետ կապված շահարկումներով կարողանում են իրենց տերերի մոտ արդարացնել իրենց գոյությունը: Իսկ եթե լուրջ, ապա շատ ավելի հետաքրքիր է, թե ինչո՞ւ էին այսպես ջղաձգվել վերոնշյալ շրջանակները: Բանն այն է, որ ասուլիսում խոսվել էր Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ Քոչարյանը հերթով ջրի երես էր հանում գործող իշխանությունների ու հենց այդ շրջանակների կողմից տարիներ շարունակ ու հատկապես վերջին շրջանում տարածվող կեղծիքները: Բայց ամեն ինչ հերթով: Նախ՝ երկրորդ նախագահն անդրադարձավ մեր պետության առջև ծառացած արտաքին անվտանգային մարտահրավերներին, ապա սահուն անցում կատարեց նաև ներքաղաքական թեմաներին։

Արտաքին անվտանգային մարտահրավերները դիմագրավելու տեսանկյունից Քոչարյանը նկատեց, որ Հայաստանը չի շարժվում սեփական անվտանգությունն ամրապնդելու և բանակը բարեփոխելու ուղղությամբ։ Իսկ Հայաստանի անվտանգային համակարգի վերականգնումն անմիջականորեն կապված է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման հնարավորությունների հետ։ Սակայն դրա փոխարեն արդեն համոզվում ենք, որ իշխանություններն իրենց հետևողական քաղաքականությամբ Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի ողորմածությանն են հանձնում։ Երկրորդ նախագահը վստահ է, որ Թուրքիան կդադարի Հայաստանը դիտել որպես իր ծրագրերի խոչընդոտ միայն այն պարագայում, եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական և տնտեսական գործընթացների վրա։ Թուրքիային պետք է, որ Հայաստանը լինի թույլ ու կախյալ վիճակում, որպեսզի լայն հնարավորություններ բացվեն պանթուրքական ծրագրերն իրականություն դարձնելու ուղղությամբ։

Իսկ Ռուսաստանի շահերից է բխում Հարավային Կովկասում ունենալ համեմատաբար ուժեղ դաշնակից՝ հատկապես Արցախյան պատերազմից հետո, երբ որ անհամեմատ աճել է Թուրքիայի ազդեցությունը մեր տարածաշրջանում։ Ուստի, սրանից ելնելով, Քոչարյանն առաջարկում է կոնկրետ հաշվարկել, թե մեր ռազմավարական դաշնակցի հետ համագործակցության ինչպիսի ձևաչափեր կարող են ստեղծվել, ինչ ենք ստանալու և ինչ ենք տալու, և դրա շրջանակներում կոնկրետ որոշումներ ընդունել։ Ըստ էության, երկրորդ նախագահը ելնում է այն կանխադրույթից, որ ճիշտ է՝ Ռուսաստանին ու Թուրքիային հաջողվում է որոշակի պայմանավորվածությունների հանգել, սակայն ռազմավարական առումով այս երկու երկրները շարունակելու են մրցակիցներ մնալ մեր տարածաշրջանում։ Իսկ Արևմուտքը, հատկապես ռուս-ուկրաինական հարաբերությունների լարվածության ֆոնին առաջնորդվելով Ռուսաստանին զսպելու իր մոտեցումներով, փորձելու է Թուրքիայի միջոցով Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ Միևնույն ժամանակ, կրկին ծայրահեղ դրության մեջ չհայտնվելու համար կարևոր է հետևություններ անել Արցախյան երկրորդ պատերազմից, ինչի հետ իշխանությունները չեն ցանկանում առերեսվել։

Եվ այս տեսանկյունից երկրորդ նախագահը բավական ուշագրավ հարցեր բարձրացրեց, որոնց պատասխանները մինչ օրս հանրությունը չունի։ Այդ հարցերից մեկն, օրինակ՝ կապված էր նրա հետ, թե ինչով էր պայմանավորված պատերազմի ընթացքում Վրաստանի ու Իրանի օդային տարածքի փակ լինելը, ինչը խոչընդոտում էր այդ երկրների տարածքով դեպի Հայաստան ռազմական մատակարարումներ կատարելուն։ Ինչ վերաբերում է ներքաղաքական թեմաներին, ապա երկրորդ նախագահը ներկայացրեց ներքաղաքական դաշտում առկա իրական դրսևորումները՝ առանց չափազանցությունների գիրկն ընկնելու և ամբոխահաճության գայթակղությանը տրվելու։ Եվ միանշանակ է, որ գործող իշխանությունների պաշտոնավարման շարունակությունը մեր երկրի համար արդեն իսկ ներքաղաքական մարտահրավերի է վերածվել։ Ճիշտ է՝ իշխանությունների վարկանիշը արագ տեմպերով նվազում է, բայց, միևնույն ժամանակ, որոշակի հիասթափություն կա նաև ընդդիմադիր ուժերից։ Եվ ասուլիսի ընթացքում հնչած մտքերից պարզ դարձավ, որ երկրորդ նախագահը հաշվի է առնում, որ առաջիկա քաղաքական գործընթացներում թեկուզ այն մարդիկ, ովքեր հիասթափվել են «Հայաստան» դաշինքից, երբեք չեն դառնա գործող իշխանության «ֆանատը», այսինքն՝ ընդդիմադիր դաշտի ընդլայնման համար լայն հնարավորություններ են բացվում։ Բայց բազմաթիվ քաղաքացիների այսօր հետաքրքրում է այն հարցը, թե երբ է մեկնարկելու փողոցային պայքարը։

Այս առումով Քոչարյանը կարևոր շեշտադրում կատարեց, որ դրա համար նախ պետք է փողոցը հասունանա, իսկ այդ պահը դեռ չի եկել։ Ընդդիմության համար փողոցային պայքար սկսելը չպետք է ինքնանպատակ լինի՝ պատճառ դառնալով ժողովրդի շրջանում նոր հիասթափության ալիքի ձևավորմանը, այլ պետք է հասարակական ճնշման տակ իշխանություններին հեռացնելու հարցը լուծի։ Բայց այստեղ մի նրբություն էլ կա: Ըստ Քոչարյանի, փողոցային շարժումը չպետք է ձևավորվի կոնկրետ գործիչների՝ իշխանության բերելու գաղափարի շուրջ։ Իսկ հենց փողոցային շարժումը ձևավորվեց կոնկրետ գործիչների իշխանության բերելու հարցի շուրջ, ընդդիմության պառակտումն ու ձախողումը ժամանակի հարց է։ Միևնույն ժամանակ, այս առումով պետք է նկատել, որ դրական նշանակություն ունի այն հանգամանքը, որ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր խմբակցություններին հաջողվում է առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնել, ինչը կարևոր նախադեպ կարող է դառնալ ընդդիմության՝ ավելի լայն շրջանակով միասնական ճակատի տեսքով հանդես գալու գործում։

Սակայն ասուլիսի գլխավոր «մեխերից» մեկը երևի թե Փաշինյանի հերթական մանիուլ յացիան մերկացնելն էր: Խոսքը 1999-ին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին Քոչարյանի ստորագրած փաստաթղթի մասին է: Երկրորդ նախագահը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե դրանով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կեղծ են, ինչպես և վերջինիս բոլոր հայտարարությունները։ Քոչարյանը առաջարկեց նաև հրապարակել այդ փաստաթղթի՝ Արցախին վերաբերող հատվածները, ինչը և նախօրերին արվեց՝ ապացուցելով Փաշինյանի ևս մեկ սուտ: Բայց այս թեման առավել մանրամասն քննարկումների կարիք ունի, ինչը կանենք առաջիկայում...»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 564 անգամ
Լրահոս
Ազգային ժողովի պատվերով 4 մլն դրամի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպվել «Մեզ թվաց՝ երկրաշարժ ա, ուժեղ ցնցվեց շենքը». փլուզում Վարդաշենի վթարային շենքում Ինչ է պակասում հավաքական ընդդիմությանը․ Արմեն Աշոտյան Մեզ համար այս հարցը փակված է․ Զելենսկի Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Իսկանդեր» հրթիռներով HIMARS և С-300 հրթիռների ոչնչացման մասին Արտակարգ դեպք՝ Երևանում Մենք վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, այդ ժամանակ էլ կստորագրվի խաղաղության պայմանագիր Հնդկաստանի վարչապետը համաձայնել է հրաժարվել ռուսական նավթից Երբ կհրապարակվի Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Վստահ ենք, ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում Վերին Լարսով երթևեկությունը կրկին սահմանափակվել է Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am