Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը կարող է կայանալ նոյեմբերին կամ դեկտեմբերին

Այս մասին Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում պատրիարքի ընտրության գործընթացի կազմակերպման հարցերով զբաղվող Նախաձեռնող խմբի խոսնակ, իրավաբան Սեպուհ Ասլանգիլը ասել է ,որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները կարող են անցկացվել 2017 թվականի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: «Նախ մենք  կազմելու ենք և հրապարակելու ենք ընտրողների ցուցակները, ինչից հետո ժամանակ է հարկավոր հնարավոր բողոքարկումներն ուսումնասիրելու համար: Նույն գործընթացը տեղի կունենա պատրիարքի հավանական թեկնածուների անունների հրապարակումից հետո:Այս բոլորը, բնականաբար, ժամանակատար գործողություններ են: Եթե այս գործընթացի ընթացքում մեծ թվով բողոքարկումների հետևանքով որևէ արգելք չլինի, ապա կարծում եմ, որ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին կարելի կլինի պատրիարքի ընտրություն անցկացնել»,- հայտնել է նա: Պոլսո Հայոց պատրիարքական Աթոռը հուլիսի 12-ի առավոտյան հրապարակել է պաշտոնական զեկույց Թուրքիայի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության Նախաձեռնող խմբի դիվանի կազմության մասին: Պատրիարքարանի զեկույցում նշված է հուլիսի 4-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Նախաձեռնող խմբի կազմության փաստը: Բացի այդ, արձանագրվել է, որ հուլիսի 10-ին Նախաձեռնող խումբը գումարել է անդրանիկ նիստը, որի ժամանակ ընտրվել է դիվանի կազմը: Զեկույցի բովանդակության կարևորագույն մասն այն է, որ պատրիարքի ընտրության գործընթացի այս փուլի բոլոր մանրամասները Ստամբուլի նահանգապետարանի միջոցով փոխանցվել են Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am