Արցախը դեռ փրկում են «նախկինները»

Եվրախորհրդարանը հրապարակեց 2021թ. «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» զեկույցը, որում կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին անհապաղ վերադառնալ Արցախյան բանակցություններում իր միջնորդական դերին: «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների, հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա»,- ասվում է փաստաթղթում և կոչ է արվում Մինսկի խմբին անհապաղ վերադառնալ իր միջնորդական դերին:

Զեկույցի հեղինակները նաև կոչ են անում Եվրամիությանը, ԵՄ անդամ երկրներին, ԵՄ նախագահի և բարձրագույն հանձնակատարի գրասենյակներին ակտիվորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն լուծում գտնելու և տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու գործում, մասնավորապես՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ լուծելու պատերազմից հետո առաջ եկած, հատկապես սահմանազատման ու մնացած բոլոր ռազմագերիների ազատ արձակման հարցերը:

Փաստաթղթում նաև ԵՄ-ն վերահաստատում է իր «անսասան աջակցությունն» Արևելյան գործընկերության երկրներին, մասնավորապես այնպիսի հարցերում, ինչպիսիք են նրանց անկախությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հարգանքը ժողովուրդների ազատ կամքի նկատմամբ: Փաստաթղթում նաև կոչ է արվում ամբողջությամբ իրականացնել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ Ասոցացման, և Հայաստանի հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրերը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է արել այս առիթով` «Լավ լուրեր Եվրոպական խորհրդարանից» խորագրի ներքո, անդրադառնալով քիչ առաջ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված՝ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցի մասին: Նա նկատել է. «Իշխանությունը որևէ կապ չունի այս դիվանագիտական հաջողության հետ, դա բացառապես անհատների և քաղաքական թիմերի շնորհիվ է, նախևառաջ՝ Դավիթ Շահնազարյանի և Հանրապետականի, ինչպես նաև «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի և Նաիրա Զոհրաբյանի գործունեության շնորհիվ»:

Երբ իշխանությունը մատը-մատին չի տալիս, փաստորեն, հայանպաստ զեկույցներ ընդունվում են ընդդիմադիր գործիչների ջանքերով: Իսկ երբ Հայաստանի շահերին հակասող որևէ նորության մասին ենք տեղեկանում՝ արդեն դրանցում իշխանության «մատն» է խառը:

Ի՞նչ է անելու Փաշինյանի կառավարությունն այսօր՝ Եվրախորհրդարանի հրապարակած կարևոր զեկույցից հետո: Կազմելո՞ւ է Հայաստանի բարեկամ երկրների ցանկ ու աշխատանք տանի նրանց հետ, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբն անհապաղ սկսի աշխատել եւ տարածաշրջան այցելի կոնկրետ առաջարկներով...

Փաշինյանի իշխանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին ներկայացնելո՞ւ է հայկական կողմի մոտեցումները՝ Արցախի կարգավիճակի համար...

Միջազգային հանրությանը Փաշինյանի կառավարությունը ներկայացնելո՞ւ է դիրքորոշում, որ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա չի կարող լինել, քանի դեռ ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել են ՀՀ տարածք ու Հայաստանից «միջանցք» են պահանջում...

Ո՛չ... Նրանք Թուրքիայից սահմանների բացում են աղերսում, այն դեպքում, որ Հայաստանը չի փակել Հայաստան-Թուրքիա սահմանը, այլ Անկարան է փակել: Նրանք Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջան» են փորձելու բացել...

Վկա՝ երեկ ստացված ևս «ուրախալի» լուրը...

Ադրբեջանցի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել այցելել Երևան՝ մասնակցելու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին, «Ազատությանը» հայտնել է իշխանական պատգամավոր, հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։ Խորհրդարանական վեհաժողովի նիստերին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Եվրոպական խորհրդարանի շուրջ տասը պատգամավոր, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի ու Ադրբեջանի պատգամավորները։ Թե քանի պատգամավոր է ժամանում Հայաստան, ավելի ուշ հայտնի կլինի։ Ադրբեջանի պարագայում քննարկվում է երեք պատգամավորի՝ Ազեր Քարիմլիի, Թայիր Միրկիշիլիի և Սոլթան Մամադովի այցը Երևան։ Մարիա Կարապետյանը դժվարացել է հստակ ասել` ադրբեջանական պատվիրակությունը Երևան կգա, թե ոչ, շեշտեց՝ պատրաստակամություն են հայտնել. «Քանի որ պլանավորման փուլում է գտնվում գործընթացը, հնարավոր չէ այդպիսի հստակ պնդում կատարել, որ վերջնական հա, մարդիկ պատրաստակամություն են հայտնել գալ Հայաստան, այժմ գործընթացը պլանավորման շուրջ է»:

Հիշեցնենք, որ Եվրանեսթը Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության խոհրդարանական հարթակն է։ Վեհաժողովի նիստերը ռոտացիոն սկզբունքով են անցկացվում։ Այս անգամ հերթը Հայաստանին է։ Նիստը Երևանում կանցկացվի փետրվարի 21-22-ին։

Երևանը հյուրընկալելու է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովի նիստերը: Եվրանեսթի լիագումար նիստը Երևանում անցկացվել է 2015-ին, սակայն ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել էր Հայաստան գալ։ Այն ժամանակ Հայաստանի պատվիրակության ղեկավարը հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանն էր։ Նախկին պատգամավորը հիշեցրեց՝ հրաժարվել էին` պատճառաբանելով, թե Եվրանեսթը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվրանեսթի շրջանակում վերջին անգամ Բաքվից պատգամավորներ Երևան ժամանել են 2012-ին։ Նույն տարում էլ Երևանից են մեկնել, որոնց թվում է եղել Արտակ Զաքարյանը։ Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց՝ 2017-ին, Եվրանեսթի շրջանակում Երևանից Բաքու են մեկնել պատգամավորներ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը։ Միջազգային տարբեր նիստերի շրջանակում Երևանից Բաքու այցեր էլի են եղել։

«Ամեն դեպքում ես կարող եմ փաստել, որ նախկինում Ադրբեջանի պատգամավորներ Հայաստան այցելել են, Հայաստանի պատգամավորներ Ադրբեջան այցելել են», - նշել է Մարիա Կարապետյանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3796 անգամ
Լրահոս
«Կարմիր գլխարկում» ավելի շատ կրիմինալ կա. Արմեն Աշոտյանի գլխին հեքիաթ են սարքում. Զոհրաբյան (video) Հենց այս պահին Փաշինյանն իր առաջ կարևոր գործ է դրել․ ինչպե՞ս պետք է կանխի ընդդիմությունը․ Զուրաբյան (video) Իշխանությունն ամեն ջանք ներդրել է, որպեսզի սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ Փամբակ գետում հայտնաբերվեց 13-ամյա աղջկա մարմինը (video) Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ազդանշանային համակարգը սխալմամբ է գործարկվել․ ՌԴ ՔԿ #ՈՒՂԻՂ․ Պլանը կա․ ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում․ Սուրեն Սուրենյանց (video) Շատ մտահոգիչ տեղեկություններ են հասել․ Ի՞նչ է կատարվում Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ. Ադրբեջանի քարտեզում արդեն ներառված են Սյունիքը, Վայոց ձորը․․․ (video) «Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am