«Ինչպես անեկդոտում է ասվում՝ եկել եմ ասեմ, որ իմ հետ հույս չկապեք, ասեմ, որ սա կաշխատի։ Մի երկու տարի Արցախի մասին չխոսալով ՝ տպավորություն են ցանկանում ստեղծվել, որ նրանք այդ հարցի հետ կապ չունեն։ Եթե հարցեր ունեք, քննարկեք ռուսների հետ, և դա արվում է գիտակցաբար»։Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները չեն ուզում խոսել Արցախից, որպեսզի Հայաստանի և Արցախի հասարակություններն այլևս հույսեր չկապեն իրենց հետ։
«Հաճախ ուզում եմ պատկերացնել բանակցությունների առաջին փուլը՝ Արցախի շուրջ բանակցությունների ապագան որոշելու համար, ինչի՞ մասին են խոսելու, ի՞նչ թեմա է քննարկելու Հայաստանի պատվիրակությունը, ո՞վ կարող է ինձ բացատրել։
Ադրբեջանական կողմը դնելու է հայ պատգամավորների ելույթների ձայնագրությունը և ասելու է, որ ձեր ղեկավարն ընդունում է, որ Հայաստանը վաղուց ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ձեր ղեկավարն ընդունում է, որ երբեք՝ նույնիսկ 2016 թվականից ի վեր, տեսական շանս էլ չի եղել քննարկելու Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս, նույնիսկ կասկածի տակ է դրել Ղարաբաղի հայկականությունը։
Մեծ անհանգստությամբ եմ սպասում բանակցություններին: Ես նույնիսկ մտածում եմ՝ արդյոք հիմա դրանք պետք են, քանի դեռ այս իշխանություններն են Հայաստանում»,-ասաց երկրորդ նախագահը։
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը