Ֆլեշի Բարսեղը ընդլայնում է իր ազդեցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր որոշում է կայացրել Վահրամ Մկրտչյանին նշանակել ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար: ԿԳ դեռեւս գործող փոխնախարար Կարինե Հարությունյանը տեղափոխվելու է Երեւանի Բրյուսովի անվան համալսարան` ռեկտորի կարգավիճակով:Իսկ Վահրամ Մկրտչյանը թեեւ ՀՀԿ համամասնական ցուցակում էր, սակայն հերթը չհասավ նրան եւ չանցավ Ազգային ժողով։ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանը խորհրդարանում հայտնի էր որպես Ֆլեշի Բարսեղի հովանավորյալ, Բարսեղ Բեգլարյանը «Ֆլեշ» ընկերության սեփականատերն է։ Սակայն մինչ այդ նա ճամբարափոխ կարերիստի համբավ ուներ։ Մկրտչյանը ժամանակին ղեկավարում էր ՀԺԱՄ կուսակցությունը, շատերն են հիշում Մկրտչյանի սուր քննադատությունները առ Սերժ Սարգսյան, նա հայտարարում էր, որ «աղոթում են նրա մեղքերի համար»։ Տարիներ հետո, երբ Մկրտչյանը դարձավ ՀՀԿ-ական, ապա՝ պատգամավոր, նույն էնտուզիազմով Սերժ Սարգսյանի գովքն էր անում։ Իսկ դրանից առաջ էլ նա ԱԺՄ-ի անդամ էր։ Մկրտչյանը 2014-ին հայտնվել էր դատարանում՝ տարադրամի ու փոխանակման կետերի համատեղ բիզնեսում գործընկերոջ հետ ունեցած տարաձայնությունների պատճառով նրան առևանգելու ու ծեծելու համար։Հրապարակումների համաձայն տուժողը պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանն էր: Մկրտչյանը հերքել է իր մասնակցությունն այդ դեպքին, իսկ Ղուկասյանի հարազատները` կրկին պնդել:Ըստ նախկինում հրապարակված հայտարարագրերի՝ նորանշանակ փոխնախարարը բավականին մեծ ունեցվածքի տեր է։ Դեռ 2014-ին, ըստ հայտարարագրի, նրա դրամական միջոցները կազմում էին 100 մլն դրամ, 180 հազար դոլար և 30 հազար եվրո: Նա 28 մլն դրամով բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք էր վաճառել, ինչպես նաև նոր ավտոմեքենա գնել: Ստացվում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ նախկինում անասելի ջերմ հարաբերություններ ունեցող Բարսեղ Բեգլարյանը ոչ միայն  ջերմ կապեր է հաստատում բոլոր վարչապետերի հետ, այլեւ ընդլայնում իր ազդեցությունը Կրթության եւ գիտության ոլորտում։ Գաղտնիք չէ, որ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը Բեգլարյանի հարազատն է, բոլորը գիտեն, թե ինչ առանցքային գործառույթ ունի Մկրտչյանը կրթական ոլորտում եւ իր ազդեցությունն ունի հատկապես ընդունելությունների յուղոտ գործընթացի ժամանակ։ Վահրամ Մկրտչյանը ««Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի ղեկավարն է նաեւ, այն կազմավորվել է 2006թ.՝ գործարար Բարսեղ Բեգլարյանի եւ Մանուկ Մկրտչյանի մտահղացմամբ՝ նպատակ ունենալով ստեղծել այնպիսի կազմակերպություն, որը կնպաստի «հայության հարատեւմանը»: Ըստ նորանշանակ փոխնախարարի կենսագրական տվյալների, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, 42 գիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ: Անի Սահակյան

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am