Շիրակի և Արագածոտնի ՀՅԴ-ական արդեն նախկին մարզպետներ Հովսեփ Սիմոնյանն ու Գաբրիել Գյոզալյանն անցել են այլ աշխատանքի և ՀՅԴ-ն նրանց աշխատանքից դժգոհ չէ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը: «Եթե ուշադրություն դարձրել եք, մեր կուսակցության համար շատ սկզբունքային նշանակություն չունի, որ անպայման պետք է տվյալ մարդուն այդտեղ երկար պահենք կամ չպահենք: Հիմա ավելի երիտասարդ կադր կա։ Մյուս մարզպետներն էլ մնալու են, աշխատելու են, մեր կուսակցության անդամ են, իրենք էլ պարզաբանել են այդ խնդիրները»,- նշեց նա:
ՀՅԴ-ի որոշմամբ՝ Շիրակի մարզպետի պաշտոնում Հովսեփ Սիմոնյանին փոխարինել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյանը, իսկ Արագածոտնի մարզպետի պաշտոնում Գաբրիել Գյոզալյանին՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանը:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը