Ռուսաստանը հետաձգում է իր ներխուժումը Ուկրաինա

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունեց ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովին և ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին, որոնք տեսախցիկների առաջ զեկուցեցին իրավիճակը, որից էլ պարզ դարձավ, որ ամերիկացիների կողմից անոնսավորված, իբր փետրվարի 16-ին ռուսական ներխուժումն Ուկրաինա հետաձգվում է:

Մասնավորապես, Պուտինի այն հարցին, թե կա արդյո՞ք բանակցային ֆորմատի շարունակության ռեսուրս, Սերգեյ Լավրովն պատասխանեց, որ չնայած ռուսական հիմնական պահանջները մերժվել են, սակայն ինքը՝ Լավրովը, կարծում է, որ «...դեռ բանակցային ողջ պոտենցիալը սպառված չէ...»: Մարդկային լեզվով ասած, Լավրովն նշեց, որ պատերազմն պետք է հետաձգել, քանի դեռ բանակցային գործընթացը ամբողջովին սպառված չէ: Եթե հաշվի առնենք, որ Լավրովն այս ամենն ասաց ռուսական տեսախցիկի առաջ, ապա դա նշանակում է, որ Մոսկվան որոշել է հետաձգել ռազմական գործողությունները: Զուգահեռաբար, Ռուսաստանի կոմունիստների առաջարկով Պետդումայում է դրված Դոնբասի և Լուգանսկի չճանաչված հանրապետությունների Մոսկվայի կողմից ճանաչման խնդիրը:

Դուման որոշել է, որ մինջ այս հարցի քննարկումը այն պետք է ուղարկվի ԱԳՆ, խնդիրն ավելի մանրամասն ուսումնասիրման համար: Իսկ երեկվա Լավրովի խոսքերից պարզ է դառնում, որ ԱԳՆ-ն որոշել է այս հարցը առկախել, մինչև բանակցային գործընթացի ավարտը: Այսպիսով ստացվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից անոնսավորված փետրվարի 16-ի պատերազմը առնվազն հետաձգվում է անորոշ ժամանակով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

դիտվել է 644 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am