Որ դեպքում բանկերը, դատարաններն ու ԴԱՀԿ-ն իրավունք չեն ունենա խլել միակ բնակարանը

  2016 թվականի դեկտեմբերի 16-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվեց, որ քաղաքացի-պարտապանի բնակարանը կամ դրա բաժինը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր բռնագանձման ենթակա չէ, եթե այդ բնակարանի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության կողմից սահմանված` նվազագույն գումարից: Հիմք ընդունելով վերոնշյալը՝ առաջացել է միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը սահմանելու անհրաժեշտություն: Կառավարության հուլիսի 13-ի նիստի օրակարագում ընդգրկված է մի նախագիծ, որով առաջարկվում է քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը սահմանել   4 մլն 900 հազար դրամ:  Բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի որոշման համար հիմք է ընդունվել երկու չափանիշ՝ բնակարանի նվազագույն մակերեսը և Հայաստանի ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինը: Մասնավորապես, նվազագույն գումարը կազմում է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գնի և բնակարանի նվազագույն մակերեսի արտադրյալը: Բնակարանի նվազագույն մակերեսի հաշվարկման  համար հիմք է հանդիսացել քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N93-Ն հրամանը, որով սահմանված են բնանակելի մակերեսի նվազագույն չափերը:  Ըստ այդմ՝ «Պետական և համայնքային բնակարանային ֆոնդի, սոցիալական բնակարանային ֆոնդի բնակարաններում պետք է բնակարանի մակերեսը կազմի ոչ պակաս, ա. ընդհանուր սենյակ մեկ սենյականոց բնակարանում՝ 18 մ2  -ից, բ. ընդհանուր սենյակ երկու և ավելի սենյականոց բնակարաններում՝ 16 մ2-ից, գ. ննջարան` 8 մ2  -ից (10 մ2  երկու հոգու համար), դ. խոհանոց` 8 մ2  -ից, ե. խոհանոցային գոտում ճաշասենյակ-խոհանոց` 6 մ2  -ից, զ. խոհանոց-խորշ` 5 մ2  -ից:»: Հիմք ընդունելով վերոնշյալ ստանդարտները՝ որոշվել է այն նվազագույն չափը, որը բավարար կլինի անձի կենսական պայմանների ապահովման համար. ընդհանուր բնակարանի նվազագույն մակերեսն այս դեպքում կազմում է 40 մ2: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջում կոմիտեի կողմից հրապարկվող անշարժ գույքի շուկայի գնային և քանակային վերլուծության հիման վրա հաշվարկվել է Հայաստանի  ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինը: Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2017 թվականի մայիս ամսվա համար բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինը կազմում է ≈121 822  ՀՀ դրամ: Ուստի, բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը հաշվարկվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գնի և բնակարանի նվազագույն մակերեսի արտադրյալով՝ 121 822 × 40 ≈ 4 900 000: Հաշվի առնելով այն հագամանքը, որ բռնագանձման ենթակա բնակարանը պարտապանին կարող է պատկանել բաժնային սեփականության իրավունքուվ,  բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն գումարը որոշվում է սույն որոշման 1-ին մասով նախատեսված գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի սոցիալական տեսանկյունից կարևորվող քաղաքացիների միակ բնակարանը պահպանելու հնարավորությունը և նրանց զերծ կպահի անօթևանության մեջ հայտնվելու սպառնալիքից: Սոցիալական տեսանկյունից իսկապես շատ կարևոր որոշում է, մնում է, որ նրա իրագործումը հավելյալ խնիրներ առաջ չբերի:   Հայկ Դավթյան

դիտվել է 301 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am