Գյուղնախարարի անտեղյակությունն ու գյուղացիների հոգսաշատությունը

Գյուղացիների հոգսերից ու գյուղատնտեսությունից կտրված գյուղնախարարի հերթական անտեղյակ հայտարարությունը հարուցել է գյուղացիների զայրույթը։ Իգնատի Առաքելյանն օրերս անդրադառնալով Արմավիրի մարզի Արևիկ և այլ գյուղերում վարունգը անգամ 20 դրամով չիրացնելու հետևանքով զանգվածաբար աղբանոցը թափելուն, նշել էր, որ իրեն բացատրել են, որ սա վարունգի արդեն երկրորդ կամ երրորդ բերքն է՝ շուկայում պահանջարկ չունեցող ու ցածր գնային արժեքով: Մեր խմբագրություն էին ահազանգել Մասիսի հարակից Նորաբաց գյուղի բնակիչները եւ գյուղնախարարի հայտարարության առիթով իրենց վրդովմունքն էին հայտարարում՝ հրավիրելով Իգնատի Առաքելյանին իրենց համայնք․«Թող գա, տեսնի, շփվի գյուղացու հետ, անձամբ մեզանից լսի, որպեսզի ծիծաղելի հայտարարություն չանի։ Ինչ երրորդ, չորրորդ բերք, վարունգի առաջին բերքը 30 դրամով չէին տանում, մնում է ձրի տանք, որ տանեն»,- ասում է գյուղատնտեսությամբ զբաղվող Արամ Կարապետյանը։ Նա ասում է, որ այս տարի վարունգի բերքը շատ է, շատերն են վարունգ մշակել, իրացման շուկան էլ մեկն է՝ Մեմանդարի շուկան, ինչի պատճառով իրացման խնդիր է առաջացել: «Էդ մի շուկան ա, սաղ բերքը տանում են Մեմանդար, դրա համար էլ շատ ա, չի ծախվում։ Ես իմ բերքը չեմ կարում տանեմ, մեքենա չունեմ, ստիպված ինչ գին ասում են, տալիս եմ», - ասում է մեզ ահազանգած գյուղացին։ Նրա կարծիքով գյուղնախարարության անգործության պատճառով է նաեւ, որ նման իրավիճակ է ստեղծվել․«Գյուղնախարարը, գյուղատնտեսության նախարարությունը ինչի՞ համար են, որ քաղաքականություն մշակեն, գյուղացիների հետ խորհրդակցեն ինչը ինքան մշակենք, որ լճացում չլինի։ Թե չէ գյուղնախարարը , հո, մենակ նրա համար չէ, որ ճանապարհ փակենք, գա սուտ խոստումներ տա ու գնա»։ Դեռևս մթերման սեզոնը չմեկնարկած գյուղատնտեսության նախարարն ու նրա ենթակաները խոստումներ էին տալիս մարդկանց, թե չմթերված բերք չի մնա, իսկ հայկական բրենդը՝ ծիրանն էլ կմթերվի կիլոգրամը 400-500 դրամով: Մի կողմից, գյուղնախարարության պաշտոնյաները հայտարարում էին, թե չեն կարող մասնավոր գործարաններին գին թելադրել ու մթերվող բերքի քանակություն սահմանել, մյուս կողմից էլ վերոնշյալ խոստումներն էին հնչեցնում: Վրա հասավ բերքահավաքի շրջանը և անմիջապես ծայր առավ գյուղացի-մթերող կոնֆլիկտը: Անգամ ճանապարհներ փակվեցին։ Արարատի մարզի Ջրաշեն համայնքում ծիրանի առաջին բերքը գնեցին կես գնով քան խոստացել էին՝ 400 դրամով։Սա էլ պատճառ դարձավ, որ գյուղացին փողոց փակի, քանի որ այգիների վրա ծախսած գումարն անգամ այդ գնով իրացնելու պարագայում չէր հանում։ Արմավիրի մարզերում վերջին օրերին գյուղացիները դժգոհում են, որ մթերող կազմակերպություններն աշխատում են անհավանական գներով՝ ծիրանի մթերումը կազմակերպում են 50 դրամով ։ Արարատի մարզում ծիրանի բերքահավաքն արդեն ավարտվել է, ի հեճուկս հայտարարությունների, թե առատ բերք է եղել արարատյան դաշտավայրում, այգետերերը գոհ չեն այս տարվա բերքից։ Արարատի մարզի գյուղացիներից էլ ստացված տեղեկատվության համաձայն` մթերող ընկերություններն ասել են, որ մեկ կիլոգրամ լավորակ ծիրանի դիմաց 70-80 դրամ են վճարելու մարդկանց․«Ծիրանի բերքը շատ չէր, բացի էդ էլ անորակ էր, անցած տարվա դաժան ձմեռվա հետեւանքով ծառերը հիվանդացել էին, բերքն էլ չէր մեծանում։ Էդ բերքը հնարավոր չէր նորմալ գնով իրացնել։ Ֆուռատերերը չտարան, ստիպված 60-70 դրամով իրացրեցինք մթերող գործարաններում» մեզ հետ զրույցում ասաց Արմաշի այգետերերից Վոլոդյա Շահնազարյանը։ Նա ասաց, որ չնայած բերքը քիչ էր, բայց արտահանող կազմակերպությունները գնեցին նախորդ տարիների գնով՝ 800 դրամ․«Էդ գնի ժամանակ էլ համարյա ծիրան չի լինում, քիչ ենք քաղում, մինչեւ ուզում ենք մեծ ծավալ հանձնել, գինը միանգամից իջեցնում են» բողոքեց մեր զրուցակիցը։ Նա ասաց, որ գյուղացին իր հոգսերի, վարկերի հետ մենակ եղել է, մենակ էլ մնալու է, իսկ պաշտոնյաների հայտարարությունները «աչքկապոցի» են: Անի Սահակյան

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am