ԱՄՆ պետքարտուղարը Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ զրույցում վերահաստատել է իրենց աջակցությունը
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Այս մասին հայտնել է պետդեպի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Բլինկենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Ուկրաինային:
Բլինկենը տեղեկացրել է ուկրաինացի գործընկերոջը «գլոբալ ջանքերի մասին՝ ուղղված լարվածության թուլացմանը»:
