Հրապարակը գրում է. ախօրեին հայտնի դարձավ, որ «Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը: Մինչ պաշտոնական հայտարարությունը, աշխատակիցներին արդեն իրազեկել էին, որ ArmNews հեռուստաընկերությունն ու Tert.am-ը մարտի 1-ից կդադարեցնեն գործունեությունը: Չնայած ընկերության տարածած հայտարարության մեջ չի նշվում, սակայն կոլեկտիվին ասել են, որ իշխանությունները խոչընդոտեցին, որ վաճառքի գործարք չկայանա:
Հայտարարության մեջ ասված է. «Մենք քննարկել ենք նաեւ վաճառքի մի քանի առաջարկներ, բայց չի հաջողվել գտնել այնպիսիք, որոնք թույլ կտային պահպանել որդեգրած քաղաքականությունն ու հավատարիմ մնալ անցած ճանապարհին»: Բանն այն է, որ «Քառյակ մեդիան» ցանկացել է որոշ բաժնեմասի սեփականության իրավունքը պահպանել, ինչն էլ հնարավորություն կտար քաղաքական կուրսը որոշակիորեն պահպանել եւ հավատարիմ մնալ ընդդիմադիր գործելաոճին: «Քառյակ մեդիայի» հիմնադիրներն են ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը, իսկ սեփականատերը Միքայել Մինասյանն է: Ի դեպ, մեր աղբյուրները վստահեցնում են, որ Մինասյանը որոշ դադարից հետո կրկին հայտ է ներկայացնելու:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը