«Մոսկվան այդպիսի պահվածքը չի ներում»

«Ամենայն հավանականությամբ, նրանք իրենց հանդիպման վայրը Մայրբախից անսպասելիորեն տեղափոխեցին Բրյուսել ինչ-որ դրդապատճառներով, որոնք դեռևս անհայտ են, քանի որ բանակցային գործընթացն ամբողջությամբ գաղտնի է։ Ես չեմ ցանկանում գուշակություններ կամ ենթադրություններ անել, բայց որոշ գաղափար ունեմ, որ սեղանին ինչ-որ փաստաթուղթ կա, որի մասին խոսել է ԱՄՆ համանախագահ Հոգլանդը։ Նրանք այն չեն գաղտնազերծում, և, հավանաբար, մանրամասն քննարկում է գնում։ Բայց դատելով նրանից, որ նրանք ի վերջո հայտարարեցին, որ հնարավոր է նախագահների հանդիպում մեկ տարվա ընթացքում, սա խոսում է այն մասին, որ պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել, և հարցեր կան, որ պետք է լուծեն պետությունների նախագահները»,- ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ պատասխանելով  հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե ավստրիական Մայրբախում, որտեղ նրանք միասին գտնվում էին, այլ՝ մի քանի ժամ անց Բրյուսելում, որտեղ այդ պահին գտնվում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ նրա՝ բրյուսելյան հանդիպման ժամանակ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին խոսել է միայն ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը, քանի որ Վիեննայի գագաթաժողովը կազմակերպվել էր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի ճնշման ներքո, այն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը Ջոն Քերրին էր, հանդիպմանը մասնակցում էին կողմերի ԱԳ նախարարությունների ղեկավարները և համանախագահ երկրները, իսկ Սանկտ Պետերբուրգում միջնորդական ջանքերը եղել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ. «Որքան ես տեղյակ եմ, Պուտինը, նախքան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ միաժամանակ հանդիպելը, նրանց հետ առանձին-առանձին է բանակցել, և այդ ժամանակ եղել են ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը խախտել է և հրաժարվում է կատարել։ Ավելին՝ Վիեննայի փաստաթղթի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրի տակ, որոնք նախատեսում են հրադադարի խախտման մոնիտորինգի մեխանիզմների ներդրում, դիտորդների թվի ավելացում, և այլն, առկա է միայն հայկական կողմի և համանախագահների ստորագրությունը։ Բայց Ադրբեջանն այդ փաստաթղթերը չի ստորագրել։ Ահա թե ինչն է խնդիրը։ Ֆորմալ առումով, դե յուրե Ադրբեջանին մեղադրելու պատճառ չկա, քանի որ մի բան է, եթե ստորագրում է ու չի կատարում, մեկ այլ բան, երբ չի ստորագրում։ Միաժամանակ, նրանք երբեմն հղում են անում այդ փաստաթղթերին, որոնք չեն ստորագրել։ Մոսկվան այդպիսի պահվածքը չի ներում, հատկապես՝ մեր նախագահը։ Նա ունի իր յուրահատուկ ոճը, նա շատ է վստահում բանավոր պայմանավորվածություններին, և, ըստ ամենայնի, Ալիևը նրան ինչ-որ խոստում է տվել, որը չի կատարել։ Արդյունքում՝ Մոսկվան հրաժարվել է ստանձնել բանակցային գործընթացում միջնորդության առաջամարտիկի դերը, և ամեն ինչով այժմ զբաղվում է Մինսկի խումբը։ Ինչ-որ կերպ սլաքները դեպի Մոսկվա ուղղելու Ադրբեջանի փորձերը, որ, իբր Մոսկվան պետք է ինչ-որ Լավրովի պլան իրագործի, և այլն, արդյունք չտվեցին, և այդ ամենն ամբողջովին բլեֆ է»։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am