Հնդկաձավար ցանած ու բարձր բերք ստացած գյուղատնտեսները «հուսախաբ են եղել». Ազատություն (տեսանյութ)

Հայաստանում միջազգային կազմակերպությունների կողմից ավելի քան 350 հազար դոլար ներդրումների հաշվին առաջին անգամ հնդկաձավար մշակած գյուղատնտեսները հուսախաբ են եղել։ Անցած տարի բարեգործների հորդորներով Լոռիի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի գյուղացիները 500 հա հողատարածքներում ցորենի ու կարտոֆիլի փոխարեն հնդկաձավար են ցանել, բարձր բերք ստացել, սակայն մինչև այսօր չվերամշակված հնդկաձավարի հիմնական մասը փչանում է ամբարներում ու ավտոտնակներում։ «Ռուսաստանում մեր նման բերք չեն ստանում։ Ընդեղ միջինը մի տոն, մենք 2 տոն ու ավել ստացել ենք հեկտարից։ Բայց դե վերևներին ձեռ ա տալի դրսից բերեն, խաբար չեմ ինչ ա», – ասում է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ Մուշեղ Գասոյանը: Հնդկաձավարի մշակման ծրագրի շուրջ ստեղծված կոոպերատիվի անդամ Գասոյանը դեռ անցած տարվանից մնացած 4 տոննա հնդկաձավարը շուկա հանելու հույս այլևս չունի․ – «Մի երկու ամիս էլ մնա, արդեն լրիվ թափելու կըլնի, անասունն էլ չի ուտի։ Էս մկներն աղացել են, փչացրել։ Չգիտեմ՝ ինչ ա ըլելու սրա ճակատագիրը սրա»։ Միջազգային կազմակերպությունների ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներդրումներով անցած տարի վերամշակման 2 գործարան էր կառուցվել հայ-վրացական սահմանի մոտ՝ Բավրա գյուղում, և Գեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղում։ Բայց անգամ գործին քաջատեղյակ ուկրաինացիները չեն կարողացել Հայաստանում արտադրված հնդկաձավարի վերամշակման տեխնոլոգիան նորակառույց գործարաններում գլուխ բերել։ Անցած տարեվերջից պատրաստ գործարաններից ոչ մեկը դեռ արտադրանք չեն տվել։ «Ասացին, որ պատրաստ ա արդեն, էն վերջի շտրիխներն ա մնացել։ Արդեն նույնիսկ արտադրած կար։ Բայց դե էդ իմ ասածը 2-3 ամիս առաջ էր, ու հլա չկա ու չկա։ Ամեն օր զանգում ենք՝ էսօր էգուց, էսօր էգուց: Չեն կարում մարդիկ աշխատացնեն»։ Մեծ Պարնիի գյուղապետի տեղակալ Հրայր Յաղուբյանը ևս տոննաներով հնդկաձավար է հավաքել։ Ասում է՝ գյուղում անցած տարի 20, իսկ այս տարի արդեն 40 հեկտար հնդկաձավար են ցանել։ Եթե անցած տարի ներդրող կազմակերպություններն անվճար սերմացու և պարարտանյութ էին տվել, ապա այս տարվա ծախսերը գյուղացու ուսերին էին․ – «Մենք ահագին ծախսեր ենք արել, սակայն այսօր կանգնել ենք կոտրած տաշտակի առջև։ Գործարանը փաստորեն, ինչ ասեմ, խաբել բառը չգիտեմ ոնց օգտագործեմ, սակայն հուսախաբ ենք եղել մենք։ Էդ էն գործաչանը չի, որ խոստացել են մեզ բերելու»։ Ծովագյուղի գործարանը, որն անցած տարեվերջին վարչապետի մասնակցությամբ հանդիսավոր բացել են, այսօր չի աշխատում։ Գյուղապետ Վահրամ Գևորգյանը, որ նույնպես հնդկաձավար է աճեցրել ու սպասում է գործարանի գործարկմանը, «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց, որ գյուղում անցած տարվանից չմշակված 40 տոննա հնդկաձավար կա։ Հանդիսավոր բացումից հետո, փորձարկումից բացի, գործարանի վառարաններն այդպես էլ չեն տաքացվել։ Գյուղապետի պնդմամբ՝ եկել են եզրակացության, որ հնդկաձավարի կեղևն այրելու միջոցով բարձր ջերմային մշակում ապահովելու նախատեսված տեխնոլոգիան իրեն չի արդարացնում։ Այժմ ութ միլիոն դրամ են փնտրում հարյուր հազարավոր դոլարի ներդրումների հաշվին կառուցված գործարան բնական գազ հասցնելու համար։ Ավելին՝ այստեղ

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am