Ինչքա՞ն անշարժ գույք են գնել Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում

168 ժամը գրում է. Պաշտոնական տվյալներով, անցած տարի օտարերկրացիները Հայաստանում կրկնակի ավելի գույք են վաճառել, քան գնել են։ Գնվել է՝ 1587, վաճառվել՝ 3155 անշարժ գույք, այդ թվում՝ բնակարան, արտադրական և հասարակական շինություն, հող, ավտոտնակ և այլն։ Վաճառված գույքը 2 անգամ ավելի է եղել գնվածից։


Թե դա ի՞նչ է նշանակում, դժվար չէ ենթադրել։ Օտարերկրացիներն ավելի հաճախ նախընտրել են ազատվել իրենց անշարժ գույքից, քան հակված են եղել նոր գույք ձեռք բերել։ Խնդիրն ըստ էության վստահության կորստի մեջ է։


Իհարկե, օտարերկրացիներն անցած տարի անշարժ գույքի շուկայում համեմատաբար ավելի ակտիվ են եղել։ Համավարակի ու պատերազմի հետևանքով արձանագրված շոկը 2020թ. իր ուղղակի ազդեցությունն էր թողել նաև նրանց վարքագծի վրա։ Անցած տարի, երբ իրավիճակն ինչ-որ չափով հանդարտվեց, անշարժ գույքի շուկան կրկին սկսեց որոշակի ակտիվություն ցուցաբերել։ Ավելացավ նաև այլ երկրների քաղաքացիների կողմից Հայաստանում գնված և վաճառված անշարժ գույքի քանակը։ Բայց վաճառքն անհամեմատ ավելի ակտիվ էր, քան գնումը։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, անցած տարի օտարերկրացիները Հայաստանում 37 տոկոսով ավելի շատ գույք են վաճառել, քան վաճառել էին 2020թ.։ Թեև ավելացել են նաև գնման գործարքները, բայց այդ դեպքում աճը շատ ավելի քիչ է. 16 տոկոսային կետով պակաս։

Օտարերկրացիներն ակտիվորեն ազատվել են հատկապես իրենց պատկանող հողերից՝ լինի գյուղատնտեսական թե ոչ գյուղատնտեսական նշանակության։

Ընդհանուր առմամբ իրականացվել է հողի վաճառքի գրեթե 1,5 հազար գործարք։ Այն պարագայում, երբ հողի գնման գործարքները եղել են ընդամենը 337-ը։

Անցած ամբողջ տարվա ընթացքում օտարերկրացիները Հայաստանում ձեռք են բերել ընդամենը 5 գյուղատնտեսական նշանակության հող։ Այնինչ՝ վաճառել են 516-ը։ 103 անգամ ավելի շատ, քան գնել են։ Սա նշանակում է, որ օտարերկրացիների հետաքրքրությունը գյուղատնտեսական հողերի նկատմամբ կտրուկ ընկել է։

Մարդիկ փորձել են համատարած ազատվել իրենց պատկանող՝ ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ՝ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերից։ Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքը գրեթե 3 անգամ ավելի է եղել գնվածից։

 

Օտարերկրացիները պասիվ են եղել հասարակական նշանակության շինությունների ձեռքբերման նկատմամբ։ Չնայած ընդհանուր շուկայի ակտիվացմանը, այդպիսի անշարժ գույքի ձեռքբերումը նույնիսկ կրճատվել է։

Անցած տարի օտարերկրացիները Հայաստանում ավելի քիչ հասարակական նշանակության անշարժ գույք են գնել, քան գնել էին 1 տարի առաջ, երբ համավարակն ու պատերազմն իրենց սև գործն էին անում անշարժ գույքի շուկայում։ Կրկնակի ավելացել է նաև այդպիսի գույքի վաճառքը։

Ավելացել է բնակարանների վաճառքը. 2021թ. ընթացքում օտարերկրացիները Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացրել են բնակարանի օտարման 1279 գործարք, ինչը 39 տոկոսով ավելի է եղել, քան 2020թ.։

Գրեթե 40 տոկոսով ավելացել է նաև անհատական բնակելի տների վաճառքը։

Օտարերկրացիներն անցած տարի Հայաստանում վաճառել են իրենց պատկանող 2 հազարից ավելի բնակարան և անհատական տուն, գնել են ընդամենը հազարը։ Կրկնակի քիչ։

Իրենց պատկանող անշարժ գույքից և հատկապես բնակարաններից ազատվելու գործում չափազանց ակտիվ են եղել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողները։

Այս խմբում ընդգրկված քաղաքացիների կողմից կատարվել է 1627 բնակարանի վաճառքի գործարք։ Մինչդեռ նույն ՌԴ քաղաքացիները Հայաստանում գնել են ընդամենը 560 բնակարան և անհատական բնակելի տուն։

Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարերկրացիներից ամենակտիվ մասնակցությունն ունեն հենց Ռուսաստանի քաղաքացիները։ Ընդհանուր առմամբ իրականացված 3155 վաճառքի գործարքներից 2559-ը կամ ավելի քան 81 տոկոսը բաժին է ընկել նրանց։ Նրանց գործողությունների հետ են կապված նաև այն հիմնական տեղաշարժերը, որոնք կատարվում են անշարժ գույքի շուկայում օտարերկրացիների կողմից։

Հասկանալի է, որ խոսքն առավելապես ծագումով հայերի մասին է, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։ Նրանց թիվը տարեցտարի ավելանում է։ Վերջին շրջանում՝ կապված Հայաստանում ստեղծված անվտանգային ճգնաժամի ու անորոշության հետ, հետաքրքրությունները ռուսական քաղաքացիություն ստանալու նկատմամբ էլ ավելի են մեծացել։

Եթե նախկինում Ռուսաստանի, ինչո՞ւ չէ, նաև այլ երկրների քաղաքացիություն ունեցող բազմաթիվ հայեր հնարավորության դեպքում ձգտում էին անշարժ գույք և հատկապես բնակարան ունենալ նաև Հայրենիքում, ապա պատերազմից հետո Հայաստանում ու Հայաստանի շուրջ ստեղծված ծանր մթնոլորտի հետևանքով այդպիսի ձգտումներն էապես մարել են։ Ընդհակառակ՝ դատելով հրապարակված տվյալներից, նրանք նախընտրում են ազատվել իրենց պատկանող գույքից։ Փոխում են նաև Հայրենիք վերադառնալու մտադրությունները։ Պատերազմից հետո այդպիսիք իսկապես քիչ չեն։

Շատացել են նաև գնացողները։

Հույսերը, որը իշխանափոխությունից հետո մեր հայրենակիցների հետաքրքրություններն անշարժ գույքի շուկայում աստիճանաբար մեծանալու են, չիրականացան։ Երկու տարի առաջ նրանք ավելի ակտիվ էին, քան եղել են անցած տարի։ 2019թ. օտարերկրացիները Հայաստանում գնել էին 2232 անուն անշարժ գույք, որից 1479-ը՝ բնակարան և անհատական բնակելի տուն։ Մինչդեռ անցած տարի գնել են 1587 անշարժ գույք. 1025-ը եղել է բնակարան և անհատական բնակելի տուն։

 

Հիմա գանք հիմնական հարցին. ինչքա՞ն անշարժ գույք են գնել Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում։

Այս հարցի պատասխանն այսօր շատերին է հետաքրքրում։ Բայց կադաստրի կոմիտեն այն չի բացում։

Թուրքիայի քաղաքացիների կողմից գնված անշարժ գույքի վերաբերյալ տվյալներն ընդգրկված են «այլ պետությունների» քաղաքացիներ տողում։

Որո՞նք են այդ պետությունները, հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ «այլ պետությունների» քաղաքացիներն անցած տարի Հայաստանում ձեռք են բերել ընդհանուր առմամբ 100 անուն անշարժ գույք, որից 41-ը՝ բնակարան և բնակելի տուն, 5-ը՝ արտադրական և հասարակական նշանակության շինություն, 1 ավտոտնակ և 53 հող՝ բացառապես ոչ գյուղատնտեսական նշանակության։

2020թ. էլ «այլ պետությունների» քաղաքացիները գնել էին 98 անշարժ գույք՝ 46 բնակարան և բնակելի տուն, 6 արտադրական և հասարակական նշանակության շինություն, 3 ավտոտնակ և 43 ոչ գյուղատնտեսական նշանակության հող։

Իհարկե, Թուրքիայի քաղաքացիների կամ էթնիկ թուրքերի կողմից Հայաստանում անշարժ գույք կարող է ձեռք բերված լինել ոչ միայն անհատապես, այլև կազմակերպությունների միջոցով։ Դրանք այս թվերում չեն երևում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

դիտվել է 803 անգամ
Լրահոս
Սևանի գերեզմանատանը երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am