Թուրքական «Milliyet» թերթն անդրադարձել է Աթեշյանի հրաժարականին
Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության շուրջ զարգացումները թուրքական մամուլի կողմից աննակատ չեն մնում: Հարցին այս անգամ անդրադարձել է «Milliyet» թերթը՝ մասնավորապես ներկայացնելով պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանիպաշտոնանկության մանրամասները: Թերթը նշում է, որ համայնքում դժգոհություն է եղել ալցհեյմերի հիվանդությամբ տառապող Մեսրոպ Մութաֆյան պատրիարքիփոխանորդ Աթեշյանի նկատմամբ: Նոր պատրիարքի ընտությունները խոչընդոտելու համար համայնքում նրա դեմ ստորագրահավաք էր սկսվել, իսկ մայիսին համայնքային գործիչները հայտարարեցին, թե Աթեշյանը հրաժարական է տվել պաշտոնից: Սակայն, ինչպես նշում է թերթը, Աթեշյանը հրաժարական չի ներկայացրել, նրան պատրիարքության հոգևոր խորհուրդը միաձայն պաշտոնանկ է արել: Թերթը մեջբերել է Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուիխոսքերը, թե Ստամբուլի նահանգապետարանում Արամ Աթեշյանի հրաժարականի դիմումը չեն ստացել: Աղբյուրը` Ermenihaber.am