Թմբուկը բերել եմ՝ մարդկանց հիշեցնելու իրենց բնատուր մասնագիտությունը. Միհրան Պողոսյան (video)

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում  քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, քննվում է Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Դատարանի բակում են հավաքվել մի շարք իրավաբաններ եւ հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնում Բորիս Բախշիյանին։

«Պետք է հանգիստ թողնել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իրավական պետություն ու զբաղվել այն մասնագիտությամբ, ինչն իրենց հաճույք է պատճառում։ Մենք Հայաստանում գտնվում ենք մի իրավիճակում, տեսնում ենք, որ մարդիկ իրենց այսպես ասած՝ բնական հոգու ճիչը թողած, զբաղված են Հայաստանում իբր թե արդարադատություն իրականացնելով։ Ես այս թմբուկը բերել եմ այստեղ մարդկանց հիշեցնելու համար իրենց բնատուր մասնագիտացումը, հանգիստ թողնեն իրավական համակարգը ու գան, զբաղվեն այն գործով, ինչն իրենց համար հոգեհարազատ է։ Դատավոր դառնալու համար անձը պետք է որոշակի չափանիշների համապատասխանի, այդ թվում՝ քաղաքական զսպվածություն դրսեւորի։ Այն մարդը, որը դատավորի հաստիքում հայտնվել է միայն այն պատճառով, որ մասնակցել է քաղաքական ակցիաների, այդ գործողությունների ժամանակ թմբուկին հրահանգով շատ լավ հարվածել է, իրավունք չունի արդարադատություն իրականացնել: Իրենց թվում է՝ մի օր թմբուկին են հարվածում չագուչով, մի օր էլ կարող են մարդկանց ճակատագրերի հետ խախալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը, որը Երեւանի Աջափնյակի նստավայր էր եկել թմբուկով։

«Մամուլում շատ էին հրապարակումները Դավիթ Արղամանյանի իրականացրած արդարադատության որակի հետ կապված։ 2020 թվականից հետո իշխանությունները որոշեցին, որ իրենց համար խնդիր է քրեական գործերով կալանովորումներ չստանալը։ Հատուկ կալանքի դատավորներ ունենալու համար ստեղծվեց դատարանները։ Այս դատավորները մի շարք այլ ցածր ռեյտինգ ունեցող դատավորների ազգականներ են, որոնք մեջ է նաեւ Դավիթ Արղամանյանը»,-հարցին՝ արդյոք փաստաբանական համայնքը համոզվե՞լ է, որ Դավիթ Արղամանյանն արդարադատություն չի իրականացնելու, պատասխանեց Պողոսյանը:

Միհրան Պողոսյանը հայտնեց նաեւ, որ իր պաշտպանյալին, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, ուղարկել է կալանքի. «Այս ժամանակի հետեւում ամեն անձի ճակատագիր կա։ Այս դատավորները եթե մինչեւ նշանակվելը մի շաբաթ գտնվեն ՔԿՀ-ներում, կհասկանան՝ ինչ է նշանակում անձին կալանավորելը»։

դիտվել է 982 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am