Թուրքական ANADOLU-ն մեկ օրում երկու նյութ է նվիրել Ստամբուլ-Երևան չվերթին
![Թուրքական ANADOLU-ն մեկ օրում երկու նյութ է նվիրել Ստամբուլ-Երևան չվերթին](/timthumb.php?src=/disc/03-02-22/1bade175a270f84f22a33821876ac50f.jpg&w=708)
Երևան- Ստամբուլ չվերթների վերաբացմանն է անդրադարձել թուրքական պետական ANADOLU գործակալությունը, որը փետրվարի 2-ին եկու նյութ է տեղադրել այդ " դարակազմիկ իրադարձության" վերաբերյալ...
Զավեշտ է, բայց փաստ.թուրքերը կապիտուլյանտ Նիկոլի օրոք՝ 2019 թ-ի նոյեմբերի վերջին դադարեցված Երևան-Ստամբուլ չվերթների վերաբացումը ներկայացնում են որպես Թուրքիայի կողմից բարի կամքի դրսևորում՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ և փորձում են այն բավական "թանկով" վաճառել մեզ վրա...
Երկրորդ նյութում էլ, թուրքական գործակալությունը մանիպուլյատիվ վերնագրի միջոցով մի մարդու կարծիքը, ով կողմ է արտահայտվում Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցության վերականգնման պահով, ներկայացնում է որպես "Երևանի բնակիչների կարծիք"...
Սպասելի էր...
Նիկոլ Անհողի թրքամետ և անողնաշար քաղաքականության արդյունքում Էրդողանը Երևան-Ստամբուլ չվերթի վերաբացումը, որից օգուտներ ունի հիմնականում Թուրքիան և որն անխափան գործել է մինչև 2019 թ-ի վերջերը, հիմա այնպես է ներկայացնում, որ շատ մեծ լավություն է անում հայերին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...
Գագիկ Համբարյանի գրառումը