Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին դեռ պաշտոնապես առաջարկ չի արվել նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ խոսակցություն չի եղել:
«Քանի դեռ այս պահին չկա ՀՀ ԱԺ նախագահի որոշում, որով դադարեցվում է գործող նախագահի լիազորությունները, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա վաղը ու գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք, մարդը դեռևս հնարավորություն ունի դիմումը հետ վերցնելու», - ասաց Խաչատուրյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է իր կենսագրությունը խմբագրված ու որևէ տեղեկություն չկա Հայ ազգային կոնգրեսին անդամակցելու վերաբերյալ, նա ասաց, թե դա իր մեղավորությունն է:
«2017-ից ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ, ինձ համարում եմ անկուսակցական», - նշեց Խաչատուրյանը:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը