ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է հետաքննեն Ադրբեջանի կողմից զենքի առաքումներն ահաբեկիչներին

Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի ապշեցուցիչ հետաքննությունը բացահայտել է, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զինտեխնիկա և զինամթերք մատակարարելով ահաբեկիչներին աշխարհով մեկ… Ադրբեջանը դիմել է տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններին այդ թռիչքներին դիվանագիտական բացառություն տալու՝ թույլատրելով քաղաքացիական ինքնաթիռներին զենք տեղափոխել, որը, որպես կանոն, արգելվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից: Լրագրողի տեղեկությունները հիմնված են անանուն աղբյուրներից ուղարկված մեծ թվով էլեկտրոնային նամակների վրա. «Գաղտնազերծված փաստաթղթերը ներառում են Բուլղարիայի արտգործնախարարության և Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան միջև նամակագրությունը կից փաստաթղթերով ՝ զենքի գործարքների և թռիչքի և/կամ վայրէջքի դիվանագիտական ձևակերպումների համար Բուլղարիայում և եվրոպական շատ այլ երկրներում», ի լրումն Սիրիայի, Իրաքի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Թուրքիայի, Իսրայելի և այլ երկրների: Ըստ Գայտանջիևայի ձեռք բերած փաստաթղթերի՝ Silk Way ավիաընկերությունը դիվանագիտական թռիչքներ է առաջարկել մասնավոր ընկերությունների և զենք արտադրողների ԱՄՆ-ից, Բալկաններից, Իսրայելից, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի բանակներին, ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությանը (USSOCOM) և Գերմանիայի ու Դանիայի զինված ուժերին Աֆղանստանում և Շվեդիային՝ Իրաքում: Դիվանագիտական թռիչքներն ազատվում են ստուգումներից, ապրանքագրերից և հարկերից, այսինքն, Silk Way-ի ինքնաթիռներն ազատորեն հարյուրավոր տոննաներով զինամթերք են տեղափոխել աշխարհի տարբեր շրջաններ առանց կարգավորումների»: Գաղտնազերծված փաստաթղթերը նաև ցույց են տալիս, որ ամերիկյան զենքի   արտադրողները Silk Way ավիաընկերության միջոցով առաքել են ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք: Դրանք ամերիկյան ոչ ստանդարտ զենքեր էին, այսինքն արտադրված չէին Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից օգտագործելու նպատակով: Երբ Silk Way ավիաընկերությունը բավարար քանակությամբ ինքնաթիռներ չի ունեցել, ռազմական բեռները տեղափոխել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հաղորդում է Գայտանջիևան: Ըստ ԱՄՆ դաշնային պայմանագրերի ռեեստրի՝ 2014 թ. դեկտեմբերին ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը 26.7 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել  ամերիկյան Purple Shovel ընկերության հետ: Բուլղարիան նշված է եղել որպես առաքվող զենքի բեռնաթափման երկիր, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ որպես բեռն ստացող: Մեկ այլ ամերիկյան ընկերություն՝ Orbital ATK-ը, ստացել է 250 միլիոն դոլարի պայմանագիր ամերիկյան ոչ ստանդարտ զենքեր արտադրելու համար: Զարմանալի է, որ խիզախ բուլղարացի լրագրողն անցյալ տարվա դեկտեմբերին մեկնել է Հալեպ, որտեղ «հայտնաբերել և նկարահանել է զենքի 9 ստորգետնյա պահեստներ՝ բուլղարական ծագման ծանր զինատեսակներով լեցուն: Դրանք օգտագործվել են «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման կողմից («Ալ Քաիդայի» մասնաճյուղը Սիրիայում, որը ՄԱԿ-ի կողմից որակված է որպես ահաբեկչական կազմակերպություն)»: Գայտանջիևան հայտնաբերել է, որ միայն 2017 թ. ապրիլին և մայիսին Ադրբեջանի օդուժի ինքնաթիռները 10 դիվանագիտական թռիչքներով տեղափոխել են 282 տոննա նռնակներ: Ամերիկյան ոչ ստանդարտ զենքի մեկ այլ գնորդ Սաուդյան Արաբիան է, որը չի կարող օգտագործել այդ զենքերը սեփական պաշտպանության համար, քանի որ դրանք չեն համապատասխանում արևմտյան զենքի իր զինանոցին: 2016 և 2017 թվականներին Բուլղարիայից, Սերբիայից և Ադրբեջանից զենքեր կրող 23 դիվանագիտական թռիչքներ են իրականացվել Ջեդդա և Ռիյադ: Այս զենքերը Սաուդյան Արաբիայի թագավորություն տեղափոխվել են Silk Way ավիաընկերության միջոցով և Սիրիայում ու Եմենում հայտնվել զինյալների ձեռքում, որոնց Սաուդյան Արաբիան պաշտոնապես աջակցում է, ըստ Գայտանջիևայի: Այս տարվա ապրիլի 28-ին և մայիսի 12-ին Silk Way ավիաընկերությունը Բաքվից երկու դիվանագիտական չվերթ է իրականացրել դեպի Բուրգաս-Ջիդդա-Բրազավիլ (Կոնգոյի Հանրապետություն): Ռազմական բեռներով երկու թռիչքների համար վճարել է Սաուդյան Արաբիան: Օդանավը բեռնված է եղել ականանետներով և հակատանկային նռնակներով: Այս նույն զենքը մեկ ամիս առաջ Իրաքի բանակի կողմից հայտնաբերվել է Մոսուլում, իսլամական պահեստում: Զարմանալի չէ, որ Իսլամական պետության ահաբեկիչներն այդ զենքերը ցուցադրել էին իրենց քարոզչական տեսանյութերում, ըստ Գայտանդիեւի: Նույն իրավիճակն էր տիրում Coyote գնդացիների առաքման հետ կապված, որոնք հայտնվել էին Սիրիայում զինյալ խմբերի կողմից տեղադրված առցանց քարոզչական տեսանյութերում: Մի քանի ամիս առաջ այս զենքերը դիվանագիտական թռիչքով տեղափոխվել էին Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից: Առկա են նման առաքումների շատ այլ օրինակներ, որոնք ի վերջո հայտնվել են ահաբեկիչների ձեռքում, այդ թվում՝ Միացյալ Արաբական Էմիրությունների հովանավորած որոշ առաքումները: 2017 թ. փետրվարին և մարտին Սաուդյան Արաբիան 350 տոննա զենք է ստացել  Բաքվից Silk Way ավիաընկերության դիվանագիտական թռիչքներով: Բեռը ներառում էր 27 350 հատ 128 մմ հրթիռներ և 10 000 հատ 122 մմ «Գրադ» տեսակի  հրթիռներ: Այս առաքումներից մի քանիսի համար վճարումը կատարվել է կանխիկ գումարով, ինչը կարող է բացատրել Ալիևի և նրա ընտանիքի կուտակած հսկայական հարստությունը: Նույնքան մտահոգիչ են մեծ քանակությամբ սպիտակ ֆոսֆորի (շուրջ 200 տոննա) առաքումները, որոնք կարող են մահացու լինել: Ծիծաղելի է, որ սպիտակ ֆոսֆոր ունեցող Ադրբեջանը մեղադրում էր Հայաստանին՝ Արցախյան հակամարտության մեջ այն կիրառելու համար: Սա հերթական սովորական հոդված չէ, որ պետք է կարդալ ու մոռանալ… ԱՄՆ Կոնգրեսը և եվրոպական կառավարությունները պետք է լսումներ անցկացնեն և հետաքննեն այս հսկայածավալ զենքի առաքումները, որոնց մեծ մասը նախատեսված է ահաբեկիչների համար Մերձավոր Արևելքում և այլուր:   Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am