Ընդդիմության վարչապետի թեկնածուն հայտնի է

Քաղաքական շրջանակներում նոր թափ է հավաքում Սերժ Սարգսյանի 2018-ից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հարցը, որտեղ նա կդառնա երկրի փաստացի ղեկավար։ Այդ մասին խոսում ու նրա թեկնածությունն աջակցում են նաեւ ընդդիմադիրները։ Այսօր ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը խորհրդարանում հայտարարեց, որ ճիշտ կլինի` Սերժ Սարգսյանը 2018 թվականին ստանձնի Հայաստանի վարչապետի պաշտոնը: Օրերս ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանն էր բաց տեքստով հայտարարեց, թե ազգը պետք է ընդունի, որ Սերժ Սարգսյանն է լինելու երկրի ղեկավար:Միքայելյանն ասաց, թե վերջերս եկել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ: «Ավելի ճիշտ կլինի ինքը լինի, որ վերջ ի վերջո մի անգամ պարտավորություն վերցնի իրա վրա, թե չէ տարիների ընթացքում եսիմ քանի վարչապետ ա փոխվել, և ինքը իրա վրա պարտավորություն չի վերցրել: Վերջերս եկել եմ այն եզրակացության, որ թող ինքը լինի»,- ասաց Միքայելյանը:Թե ինչպե՞ս դրան կարձագանքի ժողովուրդը, Ս.Միքայելյանը պատասխանեց. «Իսկ այս ձևի ապրելակերպին, որ ժողովուրդը հաշտվել ա, լա՞վ ա: Վերջնական` եթե էդ մարդը կարա անի, թող անի»: Ս.Միքայելյանի խոսքով` տարիների ընթացքում միշտ այն իրավիճակն է ձևավորվել, որ պետք է փոփոխություն լինի, հարցի լուծում լինի: «Դրել, վարչապետ են փոխել: Հասկանո՞ւմ եք: Իսկ Սերժ Սարգսյանը չի կարա ինքն իրան փոխի: Գոնե էդ ինստիտուտն էլ կվերանա»,- ասաց նա: Հիշեցնենք՝ օրերս էլ Ծառուկյան դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր. «Վարչապետի փոփոխությունը այս պահին ակտուալ չեմ համարում։ Դա քաղաքական մեծամասնության խնդիրն է։ Կառավարության ծրագրի իրականացման կրողը քաղաքական մեծամասնությունն է, անձերից վերանանք, ինքը կգտնի՝ ով կլինի։ Ես չեմ տեսնում որևէ խնդիր, որ Սերժ Սարգսյանը 2018–ից լինի վարչապետ»: Իհարկե, երկու դաշինքներից էլ շտապեցին սրբագրել թիմակցի հայտարարությունը, մասնավորապես, Վահե Էնֆիաջյանը հայտարարեց․․.«Միքայել Մելքումյանի խոսքը որոշակիորեն խեղաթյուրված էր: Պետք է իրադարձություններին սպասել և ճիշտ ժամանակին կարծիք հայտնել: Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքական դաշտում թիվ մեկ օրակարգային հարցն այդ խնդիրը չէ: Երբ գա այն ժամանակը, որ պետք լինի «Ծառուկյան» խմբակցությունն իր դիրքորոշումը հայտնի, ամեն ինչ ճիշտ ժամանակին կարվի»։ Հիշեցնենք, որ վերջերս ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք, այսինքն ԵԼՔ դաշինքն այն շրջանակների թվում չէ, որոնք պահանջում են, որ վարչապետ լինի Սերժ Սարգսյանը: «Ելքը» չի մտնում այն մարդկանց եւ այն ցուցակի մեջ, որոնք Սերժ Սարգսյանին համոզում են վարչապետի պաշտոնը»,- մասնավորապես ասաց նա։ Սասուն Միքայելյանի հայտարարությունից հետո մեկնաբանություն տվեց նաեւ Ալեն Սիմոնյանը․«Կարծում եմ` մեկնաբանությունը թերի է հնչել։ Պարոն Միքայելյանը կարծում է, որ վարչապետներին փոխելով` Սերժ Սարգսյանը խուսափում է պատասխանատվությունից, և ստացվում է, որ ստեղծված իրավիճակի մեղավորը հերթական վարչապետն է, այլ ոչ ինքը։ Այնուամենայնիվ, այս կարծիքը չի արտացոլում «Ելք» դաշինքի դիրքորոշումը»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը։ Ակնհայտ է մի բան, որ ընդդիմադիր շարքերում քիչ-քիչ պայթում են «ականները» ու եթե որեւէ մեկը անկեղծ բարձրաձայնում է շարքերում տիրող իրական մթնոլորտի մասին, ապա պետք է չէ խմբագրման ենթարկել տվյալ անձի խոսքերը, ի վերջո, ամեն ինչ տեսանելի էր իսկզբանե, իշխանությանը լեգիտիմ համարող ընդդիմությունը մի օր էլ պետք է աջակցեր Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Անի Սահակյան

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am