Ինչ է սպասվում Բայդենին սպանելու սպառնալիք հնչեցրած քաղաքացուն
ԱՄՆ-ում Կանզաս նահանգի բնակչին ձերբակալել են նախագահ Ջո Բայդենին սպանելու սպառնալիքի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Կալանավորվածը հայտարարել է, թե իբր Աստված է իրեն ասել գնալ Վաշինգտոն և «կտրել օձի գլուխն ազգի սրտում»։
Կալանավորվածն այս թեմայի վերաբերյալ գրառումներ է կատարել նաև ֆեյսբուքյան էջում օգտագործելով ավելի սպառնալից բառապաշար։
