«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի համոզմամբ՝ Ադրբեջանն ունի յուրահատուկ վարքագիծ. նա իր ֆինանսական բոլոր միջոցները ներդնում է, որ ռազմական միջոցով փորձի լուծել արցախյան հիմնախնդիրը, և ուզում է, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունենա:
«Պատերազմը չի ավարտվել, մենք դեռ պատերազմի մեջ ենք, այդ բոլոր գործողությունները խաղաղ ժամանակ տեղի չեն ունենում: Մեկի ընկալումը պատերազմի մասին միայն առաջնագծից կրակոցների ձայն լսելն է կամ արկերի թռիչքը պատկերացնելն է, մյուսի համար տնտեսական պատերազմն էլ է նույն ձևի պատերազմ: Եթե Ադրբեջանն այդքան զենք է գնել, ուրեմն ինչ-որ նպատակով է գնել, դժվար գնած լիներ, որ վերավաճառեր կամ արևի տակ ուղղակի դներ ու գեղեցիկ նայեր»,- նշեց բանախոսը:
Թևան Պողոսյանի կարծիքով՝ հայկական կողմը նախահարձակ լինելու մարտավարությամբ դեռևս հանդես չի եկել, և մինչև հիմա Ադրբեջանն է նախահարձակ եղել:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը