Տոկաևը ԿԸՀ-ի նախագահի պաշտոնից հեռացրել է Նազարբաևի բարեկամին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացրել է Բերիկ Իմաշևին:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ տեղեկացնելով, որ նրա փոխարեն ԿԸՀ ղեկավար է նշանակվել սենատոր Նուրլան Աբդիրովին:
Իմաշևը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դստեր՝ պատգամավոր Դարիգա Նազարբաևայի խնամին է:
