ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ պետության պարտականությունն է երաշխավորել անվճար իրավաբանական օգնության տրամադրումը անապահով և հատուկ խմբերին, այս իսկ պատճառով Արդարադատության նախարարությունը խրախուսում է «Pro bono» անվճար իրավաբանական ծառայության ներդրումը Հայաստանում:
«Տարբեր երկրների իրավաբանները իրենց ծառայությունների 2-5 տոկոսը անվճար իրականացնում են անապահով խավերին, և մենք փորձելու ենք խրախուսել այս համակարգը»,- նշեց Քրմոյանը:
Ըստ նրա՝ կարևոր է նաև մատչելի իրավաբանական օգնության տրամադրումը. «Շատ անգամ քաղաքացին պատրաստ է վճարել իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար, սակայն ծառայությունների գները հաճախ բարձր են լինում, ուստի փորձելու ենք ներդնել մատչելի իրավաբանական օգնության, ինչպես նաև իրավաբանական սխալի պարտադիր ապահովագրման համակարգ»:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը